2025 թվականի մայիսի 27-ին Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը հանդես եկավ մի շարք ոչ տրամաբանական հայտարարություններով։ (Խորհուրդ է տրվում միացնել YouTube-ի ենթավերնագրերը և ընտրել ձեր նախընտրած լեզուն՝ ավտոմատ թարգմանման համար։ Սկսեք դիտումը 50-րդ վայրկյանից)։ Ահա այդ արտահայտություններից մի քանիսը․


Ինքնիշխանության սահմանումը ներառում է քաղաքական գործերը կառավարելու և կարգավորելու կարողություն՝ առանց արտաքին միջամտության։ Խորհրդային Միության փլուզումից ի վեր Հայաստանի բոլոր կառավարությունները փոխանակել են երկրի ինքնիշխանությունը անձնական շահի հետ, քանի որ հարստության անսահման կուտակումը թվում է մարդկային բնույթի հիմնարար մաս։ Անկախությունից ի վեր քիչ են եղել ապացույցներ, որ գոյություն ունի որևէ կենտրոնական ռազմավարություն, որն ուղղված չէ իշխող դասակարգի և հարակից պլուտոկրատների (ունևորների) շահերին։ Չնայած որ Հայաստանը՝ արևելքում և արևմուտքում շրջապատված լինելով ուժերով, որոնք նպատակ ունեին այն վերածել պատմության կողագծի, երբեք ցույց չի տվել, որ իր աշխարհաքաղաքական իրողությունները վեր էր դասում գործարքային մոտեցումից։ Այն փորձեց նվազեցնել ռիսկը իշխող ռեժիմի միջոցով` դժվար որոշումներ չկայացնելու համար, որոնք ընդգրկում էին ռեժիմները գերազանցող պետական ռազմավարություն։
Ցանկացած ազգային ռազմավարություն սահմանվում է որպես նպատակների, հասկացությունների և ռեսուրսների հաշվարկ՝ ընդունելի ռիսկի սահմաններում՝ ստեղծելու ավելի նպաստավոր արդյունքներ, քան պատահականությունն ու ուրիշների միջնորդությունը։ Այդ ռազմավարության մեծ մասը հիմնվում է առկա բոլոր ռեսուրսների օգտագործման վրա՝ հասնելու այլապես անիրագործելի նպաստավոր արդյունքների։ Ինչպես հետխորհրդային բոլոր հանրապետություններում, Հայաստանը ևս ռեսուրսները դիտարկել է որպես թալանի առարկա՝ ազգային գոյության համար կենսական բաղադրիչի փոխարեն։ Հայաստանի համար ամենակարևոր ռեսուրսը՝ մարդկային, բիզնես, տեխնոլոգիական և հետախուզական ներուժ ունեցող սփյուռքն է՝ թշնամիների կողմից վարկաբեկված և խորհրդայինների կողմից թուլացված։ Հայաստանի բոլոր հետխորհրդային կառավարությունները խուսափել են օգտագործել սփյուռքի ներուժը, քանի որ նրանց հաջողությունը սպառնում էր Հայաստանում ձևավորված ստատուս-քվոյին։ Համակարգված խաղում ընդունակն ընդունված չէ։
Քսաներորդ դարի ավարտից ի վեր ԱՄՆ ուսմունքի (դոկտրինա) մի բաղադրիչ է Ռուսաստանի գերտերություն լինելու հնարավորությունը նվազեցնելը։ Կան քարտեզներ, որոնք ցույց են տալիս Ռուսաստանի Դաշնության քայքայումը մոտ տասներկու տարածաշրջանների, յուրաքանչյուրը՝ օլիգարխի վերահսկողության տակ՝ պատրաստ հանուն փողի վաճառելու բնական ռեսուրսները։ Այդ քաղաքականությունը չէր հետաքրքրվում ուղեկցող կորուստներով, ինչպես երևում է Արևմուտքի հովանավորած Հարավսլավիայի քայքայումից և 1997-ի Սերբիայի ՆԱՏՕ-ական ռմբակոծումից՝ նպատակ ունենալով վերացնել Ռուսաստանի ազդեցությունը Բալկաններում ու Միջերկրական ծովում։ Արևմուտքը աջակցեց Վարդերի հեղափոխությանը Վրաստանում, որի հետևանքով 2008թ. տեղի ունեցավ ռուս-վրացական պատերազմ, որը ՄԱԿ-ը գնահատեց որպես վրաց նախագահ Սաակաշվիլիի սադրանք՝ հուսալով Արևմուտքի աջակցությունը․ այդ աջակցությունը չեղավ։ Ռանդ Կորպորացիան (Rand Corporation) հստակորեն ասում է, որ պետք է ձգտել Ռուսաստանն ընդարձակել մինչև փլուզման կետին հասնելը ՝ նման Խորհրդային Միության անկմանը։ Այս 2019 թվականի զեկույցը ամփոփումն է այն գործող ամերիկյան և արևմտյան քաղաքականությունների, որոնք իրականացվել են Ռուսաստանի նկատմամբ Սառը պատերազմի ավարտից ի վեր։ Զեկույցում հստակ նշվում է․
«Թեև այս քաղաքականությունների հիմնական նպատակը կլինի Ռուսաստանն ընդարձակելը, Վրաստանի, Ադրբեջանի կամ Հայաստանի հետ սերտ հարաբերությունները կարող են ԱՄՆ-ի համար կարևոր երկրորդային օգուտներ բերել։ Ադրբեջանի աշխարհագրական դիրքը նպաստավոր է հետախուզության և զսպման միջոցների համար՝ կապված Իրանի հետ, հատկապես որ Իրանի քրդական ու իրանական բնակչությունը կենտրոնացած է ադրբեջանա-իրանական սահմանին մոտ»։
Ռանդում բացակայում է որևէ անդրադարձ այն հարցին, թե ինչպես են այս քաղաքականությունները անդրադառնում այդ «լիազոր (փոխարինող)» պետությունների շահերի վրա։ Այս քաղաքականության իրագործումն տեսնում ենք այսօր Ուկրաինայում՝ ավելի քան մեկ միլիոն զոհ, միլիոնավոր մարդիկ լքել են Ուկրաինան, և երկրի ենթակառուցվածքը քանդվում է։ Անցյալ տարի Վրաստանը մերժեց Ռուսաստանի դեմ երկրորդ մահաբեր ճակատ բացելը՝ սահման ունենալով վերջինիս հետ։ Վրաստանի այս ինքնապահպանման քաղաքականությունը կտրուկ սահմանափակեց ԵՄ ներգրավումը և դասեց Վրաստանին Արևմուտքի «վատ տղաների» ցանկում։
Պատմության ընթացքում բազմաթիվ կառավարություններ իշխանության են եկել նախորդ ռեժիմում առաջացած իրական, ընկալված կամ մեծացված թերությունների հետևանքով։ Ներկայիս Հայաստանի կառավարությունը, որը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, իշխանության եկավ արևմտյան պետությունների և նրանց ՀԿ-ների աջակցությամբ (ըստ Փաշինյանի խոսքերի)՝ վերացնել կոռուպցիան կարգախոսով։ Այս տարրերը «գունավոր հեղափոխության» դասական նշաններն են, այս դեպքում՝ «թավշյա հեղափոխության»։ Սկզբից պարզ էր, որ Փաշինյանի իշխանության գալը ուղեկցվում է սահուն հակառուսական դիրքորոշմամբ։ Նախկին հայ առաջնորդները, որոնց Փաշինյանը մեղադրում էր աշխարհաքաղաքական և տնտեսական անառակության համար, Ռուսաստանի հետ սերտ կապեր ունեին։ Ռուսաստանն ականտեսը եղավ դրան և համապատասխանաբար վերանայեց իր հայկական քաղաքականությունը։
Կարո՞ղ էր արդյոք ինչ-որ փոխադարձ պայմանավորվածություն լինել Փաշինյանի և Արևմուտքի միջև։ Փաստացի չգիտենք, սակայն վկայություններն ավելի շատ են՝ ի նպաստ այն տեսության, որ «թավշյացիները» համոզված էին՝ պետք է հրաժարվել Արցախից՝ իբրև թե խաղաղություն ստանալու դիմաց։ Հասարակությանը համոզելու համար անհրաժեշտ էր «կառուցված պարտություն» 2020թ․ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ՝ տպավորություն թողնելով, թե հայերը կռվում էին Արցախի համար։ Այդպիսի կազմակերպված պարտությունը չէր կարող միակողմանի հայկական քաղաքականություն լինել։ Երկուստեք ենթակառուցվածքների վրա զգալի վնասի բացակայությունը փաստում է այս մասին։ Պատերազմը կազմակերպել էր Թուրքիայի Գլխավոր շտաբը Արցախի հայերի դեմ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը պատերազմի ընթացքում գովեց Թուրքիայի դաշնակցին։ Իսրայելը՝ Ադրբեջանի ռազմավարական գործընկերը, ստացավ 140 կմ նոր սահման Իրանի հետ՝ Մոսադի հսկողության և հատուկ գործողությունների ընդլայնման համար։
Ռուսաստանը, օգտվելով այս պարտությունից, տեղակայեց հազարավոր այսպես կոչված «խաղաղապահներ» Արցախի հայկական հատվածներում 2020-ի վերջին։ Սակայն Ադրբեջանի համար սա բավական չէր․ Բաքուն պահանջեց ամբողջական վերահսկողություն և շարունակեց ճնշումներն Արցախի 120,000 հայերի վրա՝ իրականացնելով սննդի և էներգիայի շրջափակում։ Սա հանգեցրեց 2023-ի աշնանը հայ բնակչության վերջնական տեղահանմանը։ Ռուսական զորքերը դուրս եկան առանց մանդատի։ Արցախը դադարեց լինել քաղաքական գործիք թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար։ Արևմտյան որևէ երկիր չարձագանքեց։ Ռուսաստանն ու իր խաղաղապահները նույնպես չմիջամտեցին։ Սա կանխատեսելի էր՝ հաշվի առնելով Փաշինյանի հակառուսական դիրքորոշումը։ Արդյունքը՝ Ռուսաստանի ազդեցության նվազում և հայերի բացակայություն Արցախից։ Փաշինյանը մեղադրեց Ռուսաստանին՝ Հայաստանի անվտանգությունը չպաշտպանելու մեջ և կասեցրեց ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) անդամակցությունը։ Մյուս ՀԱՊԿ երկրները շնորհավորեցին Ադրբեջանին նրա հաջողությամբ Արցախը նվաճելը։ ՀԱՊԿ-ից արդյունավետ դուրս գալը և Արցախի կորստի համար Ռուսաստանին մեղադրելը լավ տեղավորվում է Հայաստանում Արևմուտքի վստահված գործողությունների մեջ։ Արդյո՞ք այս ամենից որևէ բան եղել է Հայաստանի շահին։ Պատասխանն է՝ ոչ։ Նույնիսկ այն 4,000 երիտասարդ հայերը, որոնք զոհվեցին այդ ծրագրված պարտության ժամանակ։ Ոմանք կասեն՝ Արցախը միշտ եղել է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում։ Սակայն դա ենթադրում է հետևյալը.
-
Հայաստանը օգտագործեց իր բոլոր ռեսուրսները Արցախը պահելու և անկախության աջակցելու համար․ սա իրականությանը չի համապատասխանում։
-
Հայաստանը ստիպված եղավ զոհել ավելի քան 4,000 հայ զինծառայողի կյանք, որոնց մեծ մասը 25-ից ցածր տարիքի էին, Արցախի պաշտպանության համար։ Եթե իսկապես անհրաժեշտ էր իրավականորեն հրաժարվել Արցախից, ապա ինչու զոհվեցին այդ 4,000 երիտասարդները. այս հարցին պատասխան չկա։
-
Հայաստանն ուներ համապարփակ ռազմավարություն։ Իրականում, Փաշինյանի կառավարությունը հայտնվել է Ադրբեջանի թելադրած կապիտուլյացիայի պարույրում։ Ազգային խորհրդանիշներն անարգվում են, կրոնական կառույցները՝ վիրավորվում, սահմանադրությունը՝ հարցականի տակ է, ինչպես նաև դպրոցներում դասավանդվող պատմությունը։ Եթե Փաշինյանի թիմը կարծում էր, որ խաղաղություն կհաջորդի Արցախից հրաժարվելուն, ապա նրանք չեն հասկացել իրական քաղաքականության կանոնները։
Մեկ բան է՝ ունենալ ռազմավարական նպատակներ և գործողություններ իրականացնելու մեթոդոլոգիա, այլ բան՝ կույրորեն հետևել քեզ իշխանության բերածներին։ Այս անգործունակությունը տեսանելի է խորհրդարանում, որտեղ ի հայտ են գալիս նոր օլիգարխներ։
Անձնական շահը չի սահմանափակվում միայն ապագա օլիգարխներով։ EuroAsphalt շինարարական ընկերությունը՝ ղեկավարում է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կարլեն Սիմոնյանը։ 2021թ․ ընկերությունը շահեց կառավարական երկու պայմանագիր՝ ընդհանուր $1.4 մլն արժողությամբ։ Չնայած ընկերության սահմանափակ կապիտալին, այն ստացավ գյուղական ճանապարհների ասֆալտապատման պատվերներ։ Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ գործընթացը թափանցիկ է, սակայն քաղաքացիական ակտիվիստները ահազանգեցին պոտենցիալ շահերի բախման և կոռուպցիայի մասին։ Ալեն Սիմոնյանի կապը Փաշինյանի հետ նաև վեր հանվեց։ 2023-ին EuroAsphalt-ը սնանկացավ… ինչպիսի համընկնում։
ԱՄՆ-ից մինչև Հայաստան՝ անգործունակ ղեկավարությունն է սահմանում 21-րդ դարը։ Հակառուսական և հակաիրանյան ԵՄ առաջնորդները այցելում են Հայաստան, հայ դիվանագետները հրավիրվում են համաժողովների, խոստումներ տրվում են, զենք է գնվում՝ միայն թե ռուսական չլինի, և այդ ամենը ներկայացվում է որպես խելացի քայլ։ 2018-ից ի վեր այս միջազգային գործողություններից ոչ մեկը չի ծառայել Հայաստանի շահերին։ Ֆրանսիայի գլոբալիստ նախագահ Մակրոնը՝ խիստ հակառուսական է։ Նա կգովի ցանկացած պետության, որը հակառուսական դիրքորոշում ունի։ Նրա համակրանքը Հայաստանի հանդեպ պայմանավորված չէ Շառլ Ազնավուրի տաղանդով, այլ պարզապես՝ հակառուսական շահերով։
Երևան, Հայաստան
Դավիթ Դավիդյան, դասախոս Հայաստանի Ամերիկյան Համալսարանում: Նա ավելի քան տասը տարի աշխատել է խոշոր բարձր տեխնոլոգիական ընկերություններում՝ զբաղվելով տեխնիկական վերլուծությամբ: Բնակվում է Երևանում, Հայաստանում: Նրա հոդվածների հավաքածուն կարելի է գտնել shadowdiplomat.com կայքում:
Թարգմանիչ՝ ԺՎ
