Articles

Հայաստանի Կորցրած Մանդատը

Armenian Government Building
Written by David Davidian

Դավիթ Դավիդյան

Անցյալ տարի աշնանը Արցախյան երկրորդ պատերազմի պարտությունը հայերի վրա անդառնալի սպի թողեց։ Այս գրառման դրությամբ՝ 2020 թվականի նոյեմբերին կնքված «զինադադարից» հետո, Հայաստանը շարունակում է հանդուրժել միջազգայնորեն ճանաչված հայկական տարածքում մոտ երկու հազար ադրբեջանցի զինվորների ներխուժումն ու օկուպացիան:

Ներկայումս Ադրբեջանը օգտագործում է իր ամբողջ ռազմական, հոգեբանական և դիվանագիտական ռեսուրսները Հայաստանին ստիպելու ստորագրել խաղաղության պայմանագիր հօգուտ Ադրբեջանի: Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանության ընկալելի մասը և, հետևաբար, անտեսվում է իր դաշնակիցների կողմից: Դաշնակիցները չեն շնորհվում, նրանց վաստակել է պետք։ Այս գլոբալ հանգամանքները և պետական անարդյունավետությունը Հայաստանին հասցրել են կրիտիկական ծանր վիճակի:

Հայաստանը պատմական մանդատ ունի. Պահպանել իր երբեմնի հզոր հողերի, մշակույթի և ժառանգության մնացորդները ծանր աշխարհաքաղաքական պայմաններում: Հայկական պետությունը այս դժվարին նպատակին կարող է հասնել՝ ապահովելով իր քաղաքացիների առավելագույն անվտանգությունը, օգտագործելով իր սփյուռքի ռազմավարական ուժը և դիվանագիտորեն ավելի խելացի լինելով, քան իր թշնամիները: Հայաստանը, ցավոք, չի կարողացել անգամ մոտենալ այս պարտավորության իրագործմանը։ Երեսուն տարի առաջ հայ առաջնորդները գնացին հեշտ ճանապարհով, իսկ հայերն այսօր վճարում են դրա գինը:

Missing the Target

Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Հայաստանի ղեկավարները, հանդիսանալով նախկին ԿԳԲ-ի և Կովբոյ կապիտալիստների համադրությունը, սահմանեցին պետության սոցիալական ուղին հաջորդ երեսուն տարիների համար ՝ հիմնվելով հետընթաց պատմական դետերմինիզմի վրա: Ենթադրվում էր, որ հայերը պատմականորեն չեն կարողացել ձևավորել անհրաժեշտ ինքնիշխանությունը՝ առավելագույնի հասցնելով հայերի դեգրադացմանն ուղղված տարածաշրջանային ուժերին դիմակայելու իրենց ունակությունը: Մի բան է կարծել, որ Հայաստանը կարող է կախարդական կերպով փոխհատուցում ստանալ Հայոց ցեղասպանության համար, և նույնքան անհեթեթ է մտածել, որ եթե Հայաստանը գլուխը թաթախի ավազի տակ, ոչ ոք չի նկատի այս աննշան պետությանը: Հայաստանի թշնամիներն ու դաշնակիցներն անշուշտ նկատել են: Երեսուն տարի առաջ սահմանված կարծրատիպն ընթացքում կատարելագործվել է: Հայաստանի ղեկավարները դժկամությամբ են վերաբերվել իրենց հասարակությանը սովորեցնելու այն, ինչ անհրաժեշտ է անհյուրընկալ աշխարհագրության մեջ գոյատևելու համար, ուստի բնիկ հայ հասարակությանը այդ խնդիրը նույնպես չի հետաքրքրում:

Փոխանակ հիմնելու հասարակություն, որտեղ ազգային անվտանգությունը մանտրա է, հայ առաջնորդները ստեղծեցին մի համակարգ, որն արագ ադապտացվեց հետխորհրդային բնակչությանը: Ստեղծված laissez-fair կառույցը բնութագրվում էր անհավասար օրենքի հարկադրամբ՝ հօգուտ հարուստների: Անհատական նպատակ էր հանդիսանում առավելագույնի հասցնել սեփական կարողությունը: Թեև սա կարող է լինել անհատների մեծամասնության նպատակը, այն որպես ազգային քաղաքականություն ձախողվում է, երբ նման մտադրությունը փոխարինում է իրավապահ մարմիններին, կրթությանը, տնտեսական պլանավորմանը (համարժեք է Խորհրդային Միությանը), ժողովրդագրական կայունությանը, ռազմական պատրաստվածությանը և բազային մակարդակի քաղաքացիական կարգապահությանը: Համակարգերը, որոնք չունեն թափանցիկություն և անհատի հանդեպ պատասխանատվություն, որոնք ղեկավարվում են մաֆիայի օրինաչափությամբ, չեն կարող որևէ մանդատի ծառայել: Նրանք իսկապես ծառայում են այլ շահերի: Ինչպե՞ս կարող է զորակոչված հայաստանցին երաշխավորել, որ նա «բարեկամական կրակով» մեջքից չի գնդակահարվի մեծ գումարով կաշառված զինակցի կողմից։

Քաղաքացին երբեք չի իմանա, թե արդյոք ռազմական գնումները ձեռնտու են պետությանը, այլ ոչ թե զենք վաճառողներին, եթե առաջնային ընդունված մոտիվացիան անձնական շահն է: Ինչպե՞ս կարող է Հայաստանի քաղաքացին իմանալ, որ քաղծառայողը ծառայում է ոչ թե օտար, այլ ազգային շահերին, եթե նրան հաշառել հնարավոր է: Երևանում խոսակցությունները շատ են, բայց անտեղի, քանի որ ժողովրդավարության նախապայմանը թափանցիկությունն է:

Պետական ​​անվտանգությունը շարունակում է մնալ ծխածածկ սենյակներում քննարկվող թեմա՝ ինչ-որ աստիճանի գաղտնի մնալով: Ակնառու սպառումը և հարստության կուտակումը փոխարինել են հայրենասիրության նույնիսկ նվազագույն մակարդակին: Հայրենասերը այն անհատն է, ով ունի մեծ ազգային ռազմավարության շահերը սպասարկելու հակում1: Հայրենասիրությունը ոչինչ է, եթե այն չունի հավատարմություն  ազգային մեծ ռազմավարությանը։ Հայրենասիրությունը պահանջում է արդյունավետության մեխանիզմներ՝ հիմնականում ներառելով քաղաքացիական պարտավորություններ, այլ ոչ թե լոկ դրոշի ծածանում: Պետք չէ նույնիսկ վկայակոչել Ռուսոյի հասարակական պայմանագրի փաստարկը, քանի որ կարելի է նայել պատերազմի օրինակին: Զինվորները պաշտպանում են հայրենիքը ճակատամարտի միջոցով: Զինվորները պետք է ունենան հայրենասիրության ամուր զգացում, դիմեն անձնական ռիսկերի և հավատան իրենցից ավելի մեծ տեսլականի: Նույնը չի գործում վարձկանների համար: Հայրենասիրությունը չափվում է նրանով, թե որքանով են քաղաքացիները նույնանում պետության, նրա արժեքների հետ և մասնակցում նրա հզորության պահպանմանը և առաջընթացին` ծառայելով ավելի լայն համայնքին: Հայրենասիրությունը խրախուսում է հասարակական դիսկուրսը և պետության առավել արդյունավետ կառավարումը: Եթե ​​նմանօրինակ մասնակցությունը չի խրախուսվում, ապա պետության և նրա քաղաքացիների միջև կապը թուլանում է: Ոչ մի ազգային պետություն չի կարող հաջողության հասնել, եթե իր քաղաքացիները հետևեն իրենց իսկ ստեղծած սեփական կանոններին, իսկ պետական ​​կառույցները սպասարկեն անձնական շահեր: 1990 -ականների վերջին հայ առաջնորդները հրապարակեցին այն թյուր ըմբռնումը, թե ազգային գաղափարախոսությունը երևակայական կառույց է: Պարզ ասենք. չի կարող լինել մեծ ազգային ռազմավարություն, որի հիման վրա կառուցված են բոլոր ժամանակակից պետությունները, եթե չկա ազգային գաղափարախոսություն: Անհասկանալի է, թե ինչ տիեզերքում են ապրել ուշ խորհրդային շրջանի այս ակադեմիկոսները, այդ թվում `Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այսօրվա ՀՀ վարչապետ Փաշինյանը Տեր-Պետրոսյանի աշակերտն է: Հայաստանի թշնամիները տեսնում են այս քաղաքականությունը, և Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքը նման քաղաքականության կիրառման հետևանքներից մեկն էր:

Հետխորհրդային հայ հասարակությունը ադապտացվեց ամենահեշտ ճանապարհին՝ խրախուսված ոչ հայրենասիրական հոսանքով, որը սնվում էր հայկական անհատապաշտությամբ: Եթե գողության և ավազակության վրա ստեղծվում է համակարգ, որը հանգեցնում է մեծ օլիգարխների գոյությանը, և հասարակությունը հարմարվում է նման սցենարին, ապա օլիգարխների շահերից է բխում այդ համակարգի անձեռնմխելիությունը: Ի տարբերություն դրա, միջին հայրենասեր քաղաքացին կարող է սկսել հարցեր տալ և պահանջել պետական թափանցիկություն `վերահսկողությամբ և հավասարակշռությամբ: Այդպիսի հայրենասերը կարող է հարցնել, թե ինչու է տարրական կրթական համակարգը ժառանգություն դեռևս խորհրդային օրերից (առնվազն վերաբերմունքով): Հայրենասերը կարող է հարցնել, թե ինչու են ոմանք անպատիժ մնում սպանելիս, իսկ ոմանք բյուրոկրատիայի, կասկածելի տուգանքների և երթևեկի տոմսերի համար պատասխանատվության երնթարկվում: Հայրենասերը կարող է հարցնել, թե ինչու են ռազմական և պետական անվտանգության ենթակառույցներն անթափանց: Ազգային կյանքից նման արատավոր գործելակերպի հեռացումը կհանգեցնի ավելի կենսունակ վիճակի:

Հեգնանքով կարելի է ենթադրել որ խորհրդային ժամանակաշրջանի Սարդարապատի հուշահամալիրը, որը ազգային հպարտության և գոյատևման խորհրդանիշ է, չէր կառուցվի 1991 թվականի Հայաստանի անկախությունից հետո: Նմանապես, գոյություն կունենար համեմատաբար անշուք Հայոց ցեղասպանության հուշարձան, որը բավականին կզիջեր այժմյան համալիրի վեհությանը: Հայաստանում այսօր ավելի սակավ դրոշներ են ծածանում, իսկ Խորհրդային Միության փլուզումից ի վեր այստեղ քիչ ազգային հուշարձաններ են կառուցվել:

Պետության համար կենսական նշանակություն ունի նրա դիվանագիտական կարողությունը: Պետական դիվանագիտական կորպուսը հաստատություն է, որը զարգանում և կատարելագործվում է ժամանակի ընթացքում: Այն գրեթե արդյունավետություն չունի, երբ դիվանագետներն ու արտաքին գործերի նախարարները գործարքի ենթարկված քաղաքական դրածոներ են, ինչպես պրակտիկանտներ, որոնք չեն հանդիսանում ազգային գաղափարախոսությանը ծառայող մշակույթի մի մաս, եթե ենթադրենք, որ այն գոյություն ունի: Դիվանագիտական խորաթափանցությունն ու հարաբերությունները ժամանակ են պահանջում հասունանալու համար: Հայաստանի առաջիկա արտգործնախարար Արմեն Գրիգորյանը դիվանագիտական փորձ չունի: Նույնը վերաբերում է Հայաստանի վարչապետ Փաշինյանին: Աղքատ դիվանագիտական փորձառությամբ բանակցողը չի կարող արդյունավետ լինել, այլ ընդհակառակը:

Պետության նկատմամբ քաղաքացիական վերաբերմունքը չափազանց կարևոր է ազգային անվտանգության համար: Էկզիստենցիալ սպառնալիքներին դիմակայելու երկրի կարողությունը հիմնված է հասարակության և ղեկավարության ուժի վրա: Երկարատև հարցերում, ինչպիսիք են սառեցված վեճերը, հասարակության դիմացկունությունը հակազդում է վերջնական բարոյալքմանը:

Այս հոդվածի շրջանակներից դուրս է Հարավային Կովկասում և ավելի լայն տարածաշրջանում երեք տասնամյակների ռազմավարական փոփոխությունների և զորավարժությունների համեմատության անցկացումը: Այնուամենայնիվ, բավական է նշել, որ քանի որ հայերը հաղթեցին Արցախյան առաջին պատերազմում, որն ավարտվեց 1994 թ. հրադադարով, հայ հասարակությունը բավարարվեց հաղթողի կոչումով և նեղություն չկրեց վերջնական խաղաղության հայտարարի գալ Ադրբեջանի հետ, երբ երկաթը տաք էր: Դրա որոշ պատճառներ ներառում են ոչ ադեկվատ դիվանագիտությունը և հիմնականում համընդհանուր ազգային ռազմավարության բացակայությունը: Հայ առաջնորդներն ու օլիգարխները ժամանակի հաշվին հարստանում էին:

Ինչպես ստեղնաշար ունեցող յուրաքանչյուր անձ ունի կարծիքը, այնպես էլ ես կանեմ որոշ առաջարկություններ․

– Հայաստանի համար չկա հստակ ազգային տեսլական (գաղափարախոսություն). ռազմավարական գործողությունները գործարքային են: Պետք է հրապարակել և շարունակաբար կատարելագործել հստակ ազգային ռազմավարություն:

– Յուրաքանչյուր նախարարություն և քաղաքացիական ենթակառույց պետք է պատասխանատու լինի քաղաքացիների առջև, այլ ոչ թե ուղղակի պատասխան տա վարչապետի կամ որոշ դրածոների առջև: Եթե Հայաստանի սահմանադրությունը փոփոխություն է պահանջում, այդպես էլ կլինի: Այսօր ինտերնետի դարաշրջան է, պետք է վերացնել բյուրոկրատական ենթակառույցների հետևում թաքնվելու սովորությունը: Հայաստանը պետք է իր հասարակությունը հեռացնի անհատապաշտ ապրելակերպից, որը չունի անձնական պատասխանատվություն կոլեկտիվի հետ կատարվածի համար: Այս վարքագծերը զուրկ են էական կարգապահությունից, օժտված կեղծ հույսով, որ ուրիշը կտանի ծանր բեռը: Ինչ-որ բան սխալ է, երբ ավտոմեքենայի համարանիշի մեկ համարի բացակայությունը որոշում է, թե ինչպես են վարվում վարորդի հանդեպ և թե ինչպես է վարվում այս վարորդը մյուսների հանդեպ:

– Հայաստանը պետք է օգտագործի Հայաստանի ներսում, ինչպես նաև սփյուռքից եղած տաղանդը, նույնիսկ եթե դա բացահայտի էնդեմիկ անկարողությունը: Խորհրդարանի անդամներստը չպետք է ստանձնեն նմանօրինակ բարձր պաշտոններ, եթե նրանց բիզնեսը և անձնական գործերը կարող են ստեղծել շահերի բախում:

– Հայերը պետք է հասնեն կարգապահության բազային մակարդակի, որը կհանգեցնի նրան, որ քաղաքացիների գործունեությունը չի վնասի պետության զարգացմանը: Պետության՝ օրենքի գերակայության ապահովման կարողությունը, որի համաձայն օրենքի առջև բոլոր քաղաքացիները հավասար են, պետք է դառնա տարրական  պահանջ։

– Հայաստանը պետք է վերափոխի իր ռազմական, անվտանգության, պաշտպանական և դիվանագիտական ​​կառույցները `21 -րդ դարի պահանջները բավարարելու և ազգային մեծ ռազմավարության կարիքները հոգալու համար: Հայաստանը Եվրոպայում չէ, որտեղ երկու հաջորդական համաշխարհային պատերազմներից հետո խաղաղության խթան շարունակում է հանդիսանալ պետությունների հաշտ համակեցությունը։ Հայերը պետք է հարմարվեն իրենց իրական միջավայրին:

-Երբ այդ պահանջներից նվազագույնը բավարարվի, Հայաստանը կսկսի ակտիվ դերակատարություն ունենալ իր անվտանգության մեջ ՝ հեռանալով անփորձ, ոչ կոմպետենտ, օլիգարխիկ, անհաջողակ, անհատականության վրա հիմնված ղեկավարությունից: Այս մանդատի իրագործումն այսօր ավելի դժվար է, քանի որ Հայաստանի ներկայիս ուժային կենտրոնները շահագրգռված են Հայաստանի երեսնամյա դեգերենացումը երկարաձգելու:

Տե՛ս, Հայաստանի դեմ գոյացական սպառնալիքները և ռազմավարական հարցերը, Մարտ 2020, էջ 15

Հեղինակ ՝ Դավիթ Դավիդյան (Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դասախոս: Նա ավելի քան մեկ տասնամյակ անցկացրել է բարձր տեխնոլոգիական խոշոր ընկերություններում տեխնիկական բանականության վերլուծության ոլորտում: Նա բնակվում է Երևանում, Հայաստան):

Link to article

About the author

David Davidian