Armenia Desk

Հայաստանի դեմ գոյութենական սպառնալիքները և ռազմավարական հարցերը

Flag of Armenia
Written by David Davidian

Դավիդ Դավիդյան

Մարտ 2020

Մենք կարիք ունենք ռազմավարության այնպիսի փիլիսոփայության, որը պարունակի նրա մշտական թարմացման սերմեր՝ այսինքն, միջոց ծառայի անկայուն միջավայրում ռազմավարության մշակման համար:

Կարլ ֆոն Կլաուզևից

Սույն ուսումնասիրությունում խնդիրներն արծարծվում  են ընդհանրացված կերպով: Շատ հարցերում բացակայում են ամբողջականորեն ավարտուն հայեցակարգերը, ինչպես օրինակ ազգային շահերի և հիմնարար ռազմավարությունների պարագայում:

Հայաստան

Հայաստանի Հանրապետությունը չի հանդիսանում քաղաքական և մշակութային զարգացման բնականոն գործընթացի օրինաչափ արդյունք: Հարավային Կովկասի այս պետությունը  Առաջին Համաշխարհային պատերազմի քողի ներքո իրականացված թուրքական ցեղասպանությունից փրկված հայերի սերունդների օթևանն է: Համաշխարհային պատերազմի ավարտից ընդամենը մի քանի տարի անց, այն ինչ մնացել էր շրջափակված Հայաստանից ընդգրկվեց Խորհրդային Միության մեջ: Ցեղասպանության համար արդարադատություն փնտրելու փորձերը դատապարտված էին խորհրդային  իշխանությունների կողմից, քանի որ այդպիսի ջանքերը համարվելու էին ազգային դիրքորոշման արտահայտություն: Նման փորձերը քաղաքական ընդդիմադիր կեցածք էին խորհրդային քաղաքական փիլիսոփայության տեսանկյունից՝ ամբողջովին հակասելով մարքսիզմ-լենինիզմին։ Բացի այդ, Վլադիմիր Լենինը կապիտուլյացիայի ենթարկվեց թուրքական նենգություններին`ստանձնելով ցանկացած հայկական քաղաքական դրսևորման ճնշման հանձնառությունը, Թուրքիայի և Խորհրդային Միության միջև բարեկամական հարաբերությունները պահպանելու դիմաց: Հայաստանից դուրս մազապուրծ եղածների համար՝ հիմնականում Անատոլիայի հարավային տարածքներում, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում, երկու սերունդ պահանջվեց կյանքը վերականգնելու համար։ Այս վերապրածները չկարողացան հակազդել Թուրքիայի Հանրապետության քաղաքական ազդեցությանը:

Խորհրդային պայմաններում ամեն իրական ազգային դրսևորման ճնշումը Ռուսական խորհրդային կայսրության բնութագրական հատկանիշն էր և ազգությունների բռնի ինտեգրումը շարունակվեց մինչև 1980-ականների վերջին կեսը՝ Գլասնոստի և Պերեստրոյկայի դարաշրջանը։

Այդ ժամանակաշրջանում ակտիվ, չնայած շատ դեպքերում անբավարար ազգային դրսևորումներն ի հայտ եկան, և տարբեր կերպ  դրսևորվեցին խորհրդային հանրապետությունների և նրանց ազգային փոքրամասնությունների միջև:

Շատ դեպքերում, ռուսական ՊԱԿ-ի գործունեությունը շարունակվում էր՝ ազդելով խորհրդային հանրապետություններում տեղի ունեցող իրադարձությունների վրա անկախության հռչակման նախաշեմին, երբ Խորհրդային Միությունն արդեն տրոհվում էր: Նոր ինքնահռչակ անկախ հանրապետություններում ԽՍՀՄ կենտրոնական իշխանության կողմից ստեղծված երեք սերնդի նախապատմություն ունեցող իներցիայի ազդեցությունից զերծ մնալն այնուամենայնիվ, շատ դեպքերում դժվար էր:

Այսօրվա Հայաստանը աշխարհագրականորեն ձևավորվեց մասամբ 1917-ի բոլշևիկյան հեղափոխության պատճառով, երբ  Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին ռուսական զորքերը դուրս բերվեցին Օսմանյան Թուրքիայի հետ ռազմաճակատի առաջնագծից: Այս նահանջը թույլ տվեց, որ թուրքական ուժերը ավարտին հասցնեն մնացած հայերի և այլ ազգային փոքրամասնությունների բնաջնջումը Հայկական լեռնաշխարհի արևելյան շրջաններում: Վաղ բոլշևիկյան ժամանակաշրջանի Սովետական Կարմիր բանակի ներխուժումը Հայաստան կանխեց Թուրքիայի կողմից մնացյալ հայ ժողովրդի ամբողջական բնաջնջումը: 1936թ. Անդրկովկասյան Խորհրդային հանրապետությունների դաշնության լուծարումից հետո ստեղծվեցին երեք բաղկացուցիչ խորհրդային հանրապետություններ՝ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը:

Նախիջևանի շրջանի հայ բնակչությունը, որը տարիներ առաջ անցել էր Ադրբեջանի տիրապետության տակ, ենթարկվում էր ճնշումների՝ նրանց արտագաղթը խթանելու համար: Ադրբեջանի իրավասությունը Լեռնային Ղարաբաղի հայաբնակ շրջանի նկատմամբ շարունակվում էր: Հետխրուշչովյան ժամանակաշրջանում խորհրդային այս հանրապետությունները զբաղված էին իրենց տեղական շահերը պաշտպանելով, որքանով որ դա հնարավոր էր մոսկովյան վերահսկողության պայմաններում:

1965 թվականը շրջադարձային պահ էր հայերի համար քանի որ այդ տարի հայոց ցեղասպանության հիսուներորդ տարելիցն էր, որն ի վերջո հանգեցրեց Ծիծեռնակաբերդի ցեղասպանության հուշահամալիրի կառուցմանը: Ազգային ինքնության տարաբնույթ արտահայտությունները շարունակվեցին մինչև 1991-ին Խորհրդային Միության փլուզումը:

Գոյացական (Էկզիստենցիալ) սպառնալիքները

Էկզիստենցյալ սպառնալիքը մի արտահայտություն է որ գրեթե վերածվել է շաբլոնայինի և որը ձևավորում է  թիրախային խմբի վարքագիծը ու գործունեությունը ստեղծված իրավիճակում: Ազգային շահերի դեմ սպառնալիքների գնահատումը, դասակարգումը և դրանց չեզոքացումը դինամիկ գործընթաց է:

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է աշխարհաքաղաքական այպիսի դիքում, որտեղ պետական սահմանները գծվել են կամայականորեն և քաղաքական շահագրգռությամբ, ինչի պատճառով շատ ժողովուրդներ զրկվել են պետականություն կամ ինքնավարությյուն ունենալու հնարավորութւոնից:

Հայաստանը գտնվում է տարածաշրջանային և ենթատարածաշրջանային հակամարտող տերությունների խաչմերուկում, որոնց մի մասը ակտիվորեն առաջ է մղում իր ազգային օրակարգը: Այդ սուբյեկտների թվում են Թուրքիան, Ռուսաստանը, Իսրայելը, Իրանը և Ադրբեջանը:

Թուրքիա

 Թուրքիան ոչ միայն իրականացրեց Արևմտյան Հայաստանում հայերի ցեղասպան բնաջնջումը Համաշխարհային պատերազմի քողի ներքո, այլև այդ ցեղասպանությունը շարունակեց Թուրքիայի սահմաններից դուրս՝ դեպի Պարսկաստանի և Ռուսաստանի վերահսկվողության տակ գտնվող վրացական և հայկական նահանգներ։

Եթե պայմանները թույլ տան, ապա Թուրքակայի կողմից իր քրդական բնակչության և Հարավային Կովկասում մնացած հայերի ոչնչացումը կդառնա միանգամայն հնարավոր իրողություն:

Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին, որի նպատակն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը հանձնեն իրենց ինքնիշխանությունը, ակնհայտորեն հստակ է։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ուղղակի թուրքական միջամտությանը խոչընդոտում է միայն քաղաքական անհամաչափ ծանր հետևանքների վրա հասնելու մտավախությունը:

Իր օսմանյան շրջանից առ այսօր, Թուրքիան ներգրավվում է ամենուր որտեղ շահ է տեսնում, և նա մշատապես շահել է այդպիսի քաղաքականութուն վարելով։ Այդ ստացած «շահերը» ներառում են՝ Հայոց ցեղասպանության համար պատասխանատվությունից խուսափելը, մնացած քրիստոնեական փոքրամասնությունների վերացումը իր տարածքի ճանաչված սահմաններում և դիվանագիտական ակտիվությունը։ Թուրքիան 1938թ. կարողացել է պարտադրել Ֆրանսիային, որ վերջինիցս մանդատ ստանա Ալեքսանդրետտայի միջերկրածովյան շրջանը բռնազավթելու համար:

Այս բռնակցումը վարձավճար էր այն բանի համար, որ Թուրքիան ձեռնպահ մնա եվրոպական որևէ հակամարտության դեպքում Գերմանիայի հետ դաշինք կազմելուց:

ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերն աջակցեց Թուրքիային 1973 թվականին Կիպրոսի Հանրապետություն ներխուժելու հարցում և մինչև օրս Կիպրոսի հյուսիսային շրջանների գրեթե 40%-ը օկուպացնելուն: Այսօր Թուրքիան ԱՄՆ-ից ստացավ այն, ինչն իր համար կանաչ լույս էր Սիրիայի հյուսիս ներխուժելու և վերացնելու համար քրդական և այլ անցանկալի փոքրամասնություններին ամբողջ սահմանի երկայնքով։

Ակնհայտ միջազգային հանդուրժողականությունը Թուրքայի գործողությունների հանդեպ այնտեղ,  որտեղ նա շահ ունի, հստակ և իրական վտանգ է հանդիսանում ներկայիս Հայաստանի համար։ Անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում Թուրքիան կիրագործի իր իրական ծավալապաշտական նպատակները։

Թուրքիայի ներխուժումը հյուսիսային Սիրիա

2019-ի հոկտեմբերի 14-ին Թուրքիայի Պաշտպանության նախարարության կողմից կյանքի են կոչվել թուրքական «Ազգային ուխտի» («Թուրքական ազգային երդման) դրույթները, ինչը Թուրքիայի արտաքին քաղաքականության երազանքն էր 1920-ականների սկզբներից ի վեր։

Հետևյալ քարտեզը հայտնվել է Facebook-ում։Այդյոք սա քաղաքական չափազանցությու՞ն է, թե Թուրքական ազգային իզձերի արտահայտում:

Current Turkish Defense Minister's Facebook Page with the Turkish Misak-i Millî Map

Թուրքիայի ներկայիս պաշտպանության նախարարի ֆեյսբուքյան էջըում թուրքական Misak-i Millî քարտեզը:

Այս քարտեզն ընդարձակում է Թուրքիայի սահմանները ՝ Վառնայից, Բուլղարիա մինչև Սալոնիկ, Հունաստան, Էգեյան շրջանի մեծ մասը, Կիպրոս, Լաթաքիայից Հալեպ և Սիրիայի հյուսիս, Քիրքուք, Իրաք, Հայաստան և Աջարիայի վրացական Սևծովյան տարածաշրջան։ Ներկայումս թուրքական զինված ուժերը լցրել են այն դատարկությունը որն առաջացել էր, երբ ամերիկյան ուժերը դուրս եկան Սիրիայի հյուսիսից 2019-ի աշնանը։ Թուրքական զորքերը տեղակայված են Հալեպի հյուսիսում ՝ Սիրիայի հյուսիսային մասի մեծ մասում և ունեն ռազմահենակետեր Իրաքյան Քուրդիստանի հյուսիսում։ Կիպրոսի համարյա կեսը օկուպացված է թուրքական ուժերի կողմից 1974 թվականից ի վեր:

Թուրքական բանակն աջակցություն է ցուցաբերում ահաբեկչական խմբավորումներին որոնք պայքարում են Լիբիայում իշխանության հասնելու համար։ Դրանով Թուրքիան նպատակ ունի մեծացնելու իր ազդեցությունը Միջաերկրածովյան գազի պաշարների վրա։ Լիբիայի էթնիկ թուրք բնակչության պահանջները հանդիսանում են Թուրքիայի մշտական ​​նեոօսմանյան արտաքին քաղաքականության բաղկացուցիչ մաս:

2016թ. թուրքական բանակի պլաններն ընդդեմ Հայաստանի

Nordic Monitor- ի ստացված փաստաթղթերը նկարագրում են Թուրքայի զինված ուժերի Գլխավոր շտաբին ներկայացրած  ծրագիրը, որը ներառում էր օդային հարվածների կիրառում ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Այն կոչվում է OĞUZTVRK Hava Harekât Planı (OĞUZTURK Օդային գործողությունների պլան).3

2015թ․ հոկտեմբերի 6-ին և 7-ին, թուրքական ռազմական ուղղաթիռները Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Իգդիր և Կարս նահանգներից երկու անգամ խախտել են Հայաստանի օդային սահմանը ՀՀ Արմավիրի մարզի շրջանում։ Թուրքիան պնդում էր որ պատճառը վատ եղանակային պայմաններն էին։ Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո օրեր անց, երբ Ռուսաստանը մեղադրվել է, որ իր ռազմական ինքնաթիռները Սիրիայի տարածքում ռմբակոծություններ իրականացնելու ընթացքում խախտել են Թուրքիայի օդային տարածքը: ՆԱՏՕ-ից բացատրություն ստանալու խնդրանքը մնացել է անպատասխան։

Թուրքական ներխուժում վրացական Աջարիա

Վրաստանի Աջարիայի Ինքնավար Մարզը և նրա Սևծովյան նավահանգիստը՝ Բաթումի քաղաքը գտնվում են Թուրքիայի կողմից տնտեսական ազդեցության տակ։

Այս միտումը սկսվեց անմիջապես հետխորհրդային շրջանում, բայց ուժեղացավ Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլիի վարած քաղաքականությամբ։ Այս տարածաշրջանը, ի վերջո, կարող է համարվել որպես թուրքական տարածք ՝ ըստ թուրքական Misak-i Mill սկզբունքների։ Համպատասխան պայմանների առկայության դեպքում, Աջարիայի շրջանը կարող է տուժել այնպես, ինչպես Սիրիայի միջերկրածովյան շրջանը մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը ՝ Ալեքսանդրետտան:

Վրաստանի ցուցաբերած վստահությունը Թուրքիայի հանդեպ ռազմավարական սպառնալիք է Հայաստանի համար: Հայաստանի արևմտյան սահմանի թուրքական շրջափակումը հնարավոր է տարածել դեպի հյուսիս Սևծովյան այլ նավահանգիստներ, որտեղ Հայաստանն ունի առևտրային կարևոր շահեր: Առկա են մի շարք սպառնալիքներ։

Թուրքիան կարող է հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ կկարողանա տնտեսապես ճզմել Վրաստանին ՝ ուժեղացնելով թուրքական վերահսկողությունը Աջարիայի վրա ՝ զուգահեռաբար ճնշում գործադրելով Ռուսաստանի վրա: Քանի որ Թուրքիան արդեն իսկ արգելափակել է իր սահմանը Հայաստանի հետ, ապա Բաթումիից և վրացական մյուս փոքր նավահանգիստներից Հայաստան ապրանքների ներկրման պոտենցիալ արգելքը հանդիսանում է սպառնալիք Հայաստանի համար:

Հայաստանը կարող է ծայրահեղ իրավիճակում հայտնվել առանց Սև ծովի նավահանգիստներ ելք ունենալու: Նույնիսկ առանց Աջարիայի պաշտոնական թուրքական բռնակցման, Թուրքիայի վերահսկողությունը Աջարիայի սևծովյան նավահանգստում ապրանքների տեղափոխման հարցում կարող է բավարար լինել Հայաստանի արդեն իսկ փխրուն վիճակում գտնվող միջազգային ապրանքափոխանակությունը վտանգի ենթարկելու համար: Այս իրավիճակը ծանր բեռ կլինի Վրաստանի Վերին Լարսի մայրուղով Ռուսաստան անցնող միակ հյուսիսային ճանապարհի համար: 1993 թվականից ի վեր Հայաստանի սահմանների շուրջ յոթանասուն տոկոսը գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ տնտեսական շրջափակման մեջ: Թուրքիան սատարում է  Ադրբեջանին և ճնշում է գործադրում Հայաստանի վրա ` պահանջելով դադարեցնել միջազգային հանրության կողմից ցեղասպանությունների ճանաչմանն ուղղված գործունեությունը:

Ադրբեջան

1994 թ.-ին Ադրբեջանը համաձայնվեց զինադադար հաստատել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ`Լեռնային Ղարաբաղի տարածքը վերահսկելու համար մղվող պատերազմում:

Ղարաբաղում հազարամյակներ շարունակ եղել է հայ բնակչության մեծամասնություն, բայց այն (և Նախիջևանի շրջանը) 1921-ին Իոսիֆ Ստալինի կողմից հանձնվել է Ադրբեջանի իրավասությանը տարբեր պատճառներով, որոնցից ոչ մեկը չի համապատասխանել բնիկ հայ բնակչության շահերին:

Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ստեղծվել է 1923 թվականին: Մոսկվային ուղղված պարբերական միջնորդությունները `Լեռնային Ղարաբաղը Հայաստանի իրավասությանը փոխանցելու համար երբեք արդյունավետ չեն եղել:

Հետագայում, երբ Կենտրոնական խորհրդային իշխանությունը կազմալուծվեց, Լեռնային Ղարաբաղի վերահսկողության համար մղվող պայքարը կրկին բոցավառվեց՝ դեռևս 1987 թվականից: Ադրբեջանցիները կորցրեցին իրենց վերահսկողությունը այս շրջանի նկատմամբ ՝ հօգուտ բնիկ հայերի: 1994 թվականից ի վեր հայերը տիրապետում են ինքնիշխանությանը այս հողի վրա, մինչդեռ Ադրբեջանը հայտարարում է, որ այդ երկիրը իրենցն է:

Ադրբեջանը և Հայաստանը զբաղված են ռազմական սպառազինության մրցավազքով, որի արդյունքում երկու կողմերն էլ Ռուսաստանից սպառազինություն են ձեռք բերում։ Բացի այդ, Ադրբեջանը Իսրայելից ձեռք է բերել միլիարդավոր դոլարների բարձր տեխնոլոգիական զենք, փոխարենը՝ Իսրայելին ապահովելով այդ երկրի համար անհրաժեշտ հումքային կարիքների մոտ կեսով: Մինչ Ադրբեջանը հայերի համար էքզիստենցիալ սպառնալիք է ներկայացնում, Հայաստանը ներկայումս առնվազն համարժեք մակարդակի սպառնալիք է հակադարձում Ադրբեջանին:

Ռուսաստանի հանձնառությունը

Դաշինքների ձևով քաղաքական և ռազմական պարտավորությունները կարող են հանգեցնել երկընտրանքի: Երբ պետությունները մտնում են գործընկերության կամ միջազգային դաշինքների մեջ, այդպիսով պարտադրված լինելով գործել ընդհանուր շահերից ելնելով, դա սահմանափակում է այդ պետությունների ինքնուրույն գործողությունների ազատությունը:

Դաշինքի առաջնային անդամը, ինչպիսին է գերտերությունը, ընդհանուր առմամբ, ունի ավելի մեծ փաստացի ազդեցություն, քան ռազմական դաշինքի այլ կարգավիճակի  անդամը: Այնուամենայնիվ, առանց հստակ պատասխանատվության հեռանկարի, դաշինքների անդամ պետությունները կարող են ընտրություն կատարել ոչ թե հանուն ընդհանուր շահի, այլ ավելի շուտ ծառայել իրենց տեղական շահերին: Ցանկացած ռազմական դաշինքի արդյունավետությունը նույնքան լավն է, որքան նրա անդամների որակն ու պարտավորությունները: Խորհրդային Միության փլուզումից հետո հիմնարար փոփոխության ենթարկվեցին  գոյություն ունեցող դաշինքների՝ ՆԱՏՕ-ի և Վարշավայի իմաստն ու նպատակները։ Վերջինս ամբողջությամբ լուծարվեց: Նախկին Խորհրդային Միության նորանկախ պետություններից յուրաքանչյուրը զարգացրեց իր արտաքին քաղաքական ուղղությունները, ոմանք՝ ավելի հստակ, քան մյուսները: Կասպիական ավազանի նավթից բացի, Արևմուտքը, կարծես, փոքր հետաքրքրություն ուներ Հարավային Կովկասի նորանկախ պետությունների հանդեպ։    Ռուսաստանը Հարավային Կովկասը համարեց իր ազդեցության ոլորտի մի մասը, ուստի Հայաստանում ռուսական հիմքերը պահպանվեցին: Այս համագործակցությունը ամրապնդեց ռուս-հայկական ռազմական հարաբերությունները: Հայաստանի համար այլ տարբերակ գոյություն չուներ: Վերջիվերջո, Հայաստանը դարձավ Կրեմլի կողմից հովանավորվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ՝ ռազմական դաշինք որի արմատները 1992-ի Անկախ Պետությունների Համագործակցության անվտանգության հարցերով պայմանագրում են:

Չնայած ՀԱՊԿ-ի կանոնադրությունը հրապարակային է, այնուհանդերձ, անդամների միջև գաղտնի համաձայնագրերը, ինչպիսիք ենթադրվում է, որ կան Ռուսաստանի և Հայաստանի միջև, հրապարակային չեն: Այս հանգամանքը դժվարացնում է ցանկացած վերլուծություն:

Այնուամենայնիվ, տեսանելի են մի շարք սպառնալիքներ պետության երկարաժամկետ ռազմավարական շահերը միայն մեկ դաշնակցի միջոցով պաշտպանելու պարագայում: Կարելի է վերհիշել ՀԱՊԿ-ի անդամ պետությունների գործողությունները իրական հակամարտության ժամանակ՝ ՀԱՊԿ անդամ երկրների քայլերը 2016 թվականի ապրիլ ամսվա ընթացքում։ Լեռնային Ղարաբաղի «Քառօրյա պատերազմը» հայկական պաշտպանական ուժերի և ադրբեջանական բանակի միջև առնչվում է ՀԱՊԿ անդամ երկրների պարտավորությունների խնդրին: Այդ պարտավորությւոնները սակայն բախվել են անդամ պետությունների սեփական շահերին։

Մրցակցային բնույթ կրող այդ շահերը պայմանավորված են ռազմական և տեղական քաղաքականության անհամաձայնեցվածությամբ: Ոչ միայն Ռուսաստանն է վաճառում զենք և՛ Հայաստանին և՛ Ադրբեջանին (վերջինս ՀԱՊԿ անդամ չէ), այլև ՀԱՊԿ այլ անդամ պետություններն են զենք վաճառում նույն Ադրբեջանին: 2016-ի ապրիլ ամսվա ընթացքում, ՀԱՊԿ անդամ պետությունը՝ Ղազախստանը տարածեց չեզոքության հայտարարություն ռազմական այս հակամարտության վերաբերյալ: Մեկ այլ անդամ՝ Բելառուսը հայտարարեց, որ հակամարտությունը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության միջազգային իրավական սկզբունքի հիման վրա: Բելառուսի դիրքորոշումը Ադրբեջանի դիրքորոշումն էր: Ռուսաստանը կարծես ոչ մեկի կողմը չանցավ։ Կարելի է ողջամտորեն հարցնել, թե ինչպիսին կլիներ ՀԱՊԿ-ի արձագանքը, եթե բուն Հայաստանի Հանրապետությանը ինչ-որ ձևով ռազմական հարաբերություններում սպառնալիքներ ներկայացվեին։

Եթե ռուս զինվորները ներկայումս մասնակցում են հայ-թուրքական սահմանային անվտանգության ապահովմաը,  ապա կարելի է ենթադրել, որ գոնե ներկայումս Հայաստանի անվտանգությունը Ռուսաստանի շահերից է բխում: Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայիս շահը Վրաստանը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու մտքից հեռու  պահելուց բացի, այն է որ բոլոր երեք պետություններում ամրապնդվի ռուսամետ  քաղաքականությունը։ Ռուսաստանը ընդլայնել է իր ռազմաբազան Հայաստանում և վերահսկում է Հայաստանի ենթակառուցվածքների ռազմավարական տարրերը:

Քանի որ Ռուսաստանը և այլ պետություններ պայքարում են Հարավային Կովկասում ազդեցության համար, Ռուսաստանը ցանկացած պահի կարող է միակողմանիորեն հրաժարվել Հայաստանն իր ազդեցության ոլորտում պահելուց՝ այլ երկրներում ավելի բարձր շահեր ունենալու դիմաց: Այս խնդիրը իրական սպառնալիք է Հայաստանի համար:

Գլխավոր ռազմական վտանգները

Ռազմական վտանգները ցանակացած երկրում կարող են դասակարգվել ըստ տարբեր կարգերի։

Ներքին ապստամբություն: Այս տեսակի վտանգները սովորաբար տեղի են ունենում էթնիկական կամ կրոնական ապստամբությունների տեսքով։ Ժողովրդագրական տվյալներով, Հայաստանը հանդիսանում է մոնոէթնիկ երկիր, առանց էական քանակությամբ այլ ազգերի կամ ազգությունների։ Այս առանձնահատկությունը շատ հիմքերի պատճառով է, բայց մեծամասամբ հանգում է նրան, որ Սովետական Միության փլուզումից հետո, Հայաստանն այն վայրը չէր, որը կարող էր  տնտեսապես ձեռնտու լինել  հաստատվելու համար։ Քանի որ մարդիկ, ովքեր հայեր չէին սկսեցին արտագաղթել Հայաստանից, Հայաստանում մնացած հայ ազգաբնակչությունը կազմեց բնակչության 98 տոկոսը։

Սա հանգեցրեց այնպիսի իրավիճակի, որ Հայաստանն այս առումով շատ նմանվեց Ճապոնիային։ Շատ զարգացող երկրներ տասնամյակներով և ավելի շատ տարիների աշխատանքով փորձում են հասնել համասեռ ժողովրդագրական այնպիսի դրության, ինչպիսին որ ներկայումս Հայաստանինն է։ Հայաստանի կարգավիճակն իր  էթնիկ և կրոնական միասեռության աոռւմով շատ ուժեղ ռազմավարական արժեք է։

Արտաքին հարձակում

Եթե առաջանան համապատապան պայմաններ, ինչպես օրինակ Ռուսաստանի ռազմավարական նահանջը Հարավային Կովկասից, Հայաստանը կարող է միաժամանակյա հարձակման ենթարկվել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից:

Եթե Հայաստանի ռազմավարական սպառազինությունը ի վիճակի լինի գործել այնպես ինչպես ներայացնում են դրանք արտադրողները և, այդ հարցում չզիջի թշնամիներին, ապա այս զենքերի հասցրած վնասը Ադրբեջանի ածխաջրածնային ենթակաուցվածքներին, ներառյալ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանի տնտեսությունը և էապես կխաթարի Թուրքիայից Եվրոպա կատարվող ածխաջրախնային մատակարարումները: Դժվար է կանխատեսել, թե արդյոք այս սցենարը բավարար չափով կսանձի Հայաստանի հանդեպ Թուրքիայի նկրտումները:

Ոչ սովորական բնույթի արտաքին հարձակումները

Այս կատեգորիան ներառում է կիբերհարձակումներ, ռադիոակտիվ ռումբեր, կենսաբանական զենքեր, վարակված ջրի պաշարներ և այլ անհամաչափ պատերազմական մեթոդներ։ Եթե թշնամու նպատակը տարածքի գրավումն է և Հայաստանի բնակչության դատարկումը գերակշիռ  ուժի միջոցով՝ ջրի պաշարների աղտոտմանբ կամ ենթարկելով Հայաստանին կենսաբանական զենքի ազդեցությանը, ապա Հայաստանի համարժեք զսպող հակաքայլը կարող է լինել  ատոմակայանի պայթեցման սպառնալիքը, ինչը տարածաշրջանը կաղտոտի տարիներով կամ դարերով։

Մարտավարական և ռամավարական միջուկային հարձակում

Հաշվի առնելով սահմանափակ պետությունների քանակը որոնք հնարավորություն ունեն գործածելու միջուկային զենք, Հայաստանի նկատմամբ այսպիսի հարձակումը ավելի մեծ պատերազմի աղբյուր կհանդիսանա։ Որևէ  ռազմական պատճառ չի լինի որպեսզի Հայաստանը ենթարկվի ռազմավարական միջուկային հարձակման։ Այնուամենայնիվ, միջուկային ուժերով հարձակման մարտավարական վտանգը  Հայաստանի դեմ կարող է իրականացվել Թուրքիայի կամ ավելի փոքր հավանականությամբ, Ադրբեջանի կողմից։

Ինքնիշխանություն և շահ

Միջազգային հարաբերություններում ընդունված է համարել, որ քաղաքական անկախությունը թույլատրելի է այն ազգերին, որոնք ի վիճակի են պահպանել այդ անկախությունը:

Երկրորդ սկզբունքն այն է, որ անխախ կարգավիճակը թույլատրում է տվյալ երկրին հետամուտ լինել իր շահերին և ձգտումներին՝ իրենց սեփական ըմբռնման համապատասխան:

Երրորդը՝ պետությունը իրավունք և պարտավորություն ունի կազմակերպելու և գործադրելու իր տարածքի միակ հարկադիր լիազորությամբ օժտված պետական ուժը: Սեփական սահմանադրության մշակումը և ավանդույթների պահպանումը կազմում են ազգային անկախության հիմքը: Յուրաքանչյուր պետություն իր ազատությունը ուրիշ ազգերի գործունեության պատճառով կորցնելու հավերժական վտանգի մեջ է: Պետության դերը իր քաղաքացիներին պաշտպանելն է։ Հակառակ դեպքում, այն անձը ով պետություն չունի, ունի զրո պաշտպանություն միջազգային հարթակում։

Այս երեք սկզբունքների պատշաճ պահպանումը պետության կողմից, թույլ կտա տվյալ երկրին ունենալ ավելի մեծ մասշտաբով ինքնիշխանություն և ազատություն։   Անարխիան կամ անիշխանությունը գերակշռում է միջազգային մակարդակում: Ուստի, պետությունները պետք է պահպանեն առավելագույն զգոնություն օգտագործելով բոլոր հասանելի հնարավորությւուններն իրենց ինքնիշանությունը ամրապնդելու համար:

Որոշ պետություններ կարող են որոշել խոնարհել իրենց գլուխները, վարելով արտաքին ստորադաս քաղաքականություն։ Եթե սա կարող է լինել ժամանակավոր մարտավարություն, այն չպետք է վերածվի ռազմավարության։ «Ջայլամի»  կամ «գլուխն ավազի մեջ մտցնելու» ռազմավարությունը  խոցելի վիճակ է ստեղծում անընդհատ փոփոխվող միջազգային միջավայրում։ Վերը նշված հայեցակարգը քաղաքական ազատություն է շնորհում երկրներին որոնք գործում են համակարգված և ի վիճակի են պահպանել այդ համակարգայնությունը։  Պետության գործողությունների ազատությունը սահմանափակվում է իր հզորության հնարավորություններով։ Հզորությունը տվյալ դեպքում նկատի է ունեցվում ամենալայն իմաստով: Ազգային անկախությունը գտնվում է անընդհատ անորոշության մեջ, քանզի այդ վիճակը ոչ հաստատված է ինչ որ մեկի կողմից, ոչ էլ ազատ է շարունակական ռիսկայնությունից։ Շատ պետություններ կամ պետությունների խմբեր պահպանում են իրենց ձեռքբերումները ուժերի հավասարակշռության միջոցով, լինեն դրանք ռազմական կամ տնտեսական։ Պետությունը միակ միավորն է միջազգային հարաբերություններում, որ ունի իրական քաղաքական նշանակություն։

Շահերը հանդիսանում են այնպիսի տարրերի խիստ ընդհանրացված հասկացություն, որոնք կազմում են պետության առաջնահերթ կարիքները, ներառյալ ինքնապահպանումը, անկախությունը, ազգային ամբողջականությունը, ռազմական անվտանգությունը և տնտեսական բարեկեցությունը:

Ազգային շահերը գոյություն ունեն դինամիկ հիերարխիայում և դասակարգվում են որպես. կենսական, շատ կարևոր, ոչ այնքան կարևոր և երկրորդական։

Այս դինամիկ հիերարխիայի տարրերը պետք է շարունակաբար գնահատվեն, փոփոխվեն, դասակարգվեն և վերադասակարգվեն։ Այս հիերխիայի շահերը համընդհանուր են և վերաբերվում են ցանկացած պետության: Սույն ուսումնասիրության շրջանակներում, ելնում ենք այն կանխավարկածից, որ նույն օրինաչափությունները վերաբերում են նաև Հայաստանի Հանրապետությանը, չնայած այն հանգամանքին, որ որևէ պաշտոնական հրապարաում այս խնդրի շուրջ հայտնի չէ հեղինակին:

Կենսական շահերը այնքան կարևոր են, որ դրանց համար  մղվում է անզիջում պայքար։ Դրանք դիտվում են  ոչ բանակցային, անզիջում և հիմք են ծառայում ազգային գոյատևման և անվտանգության համար։

Չափազանց կարևոր շահերը  ներառում են քաղաքական և տարածքային ինքնիշխանության հարցերը, որոնք, սովորաբար լուծելի են առանց ռազմական միջոցների ներգրավման։ Հնարավոր է, որ այդ խմբում դասակարգված հարցերը վերածվեն կենսական շահերի, ելնելով դրանց ծանրությունից և հանգամանքներից:

Կարևոր շահեր  են հանդիսանում այնպիսիք, ինչպիսիք են տնտեսական կայունությունը, ավելի շահավետ գործարքների հաստատումը,  խուսափելով այնպիսի երևույթներից որոնք կարող են բացասական հետևանքներ թողնել պետության վրա։

Երկրորդական շահերը ներառում են բարեկեցության, սոցիալական ապահովության և ուրիշ մի շարք նմանատիպ արժեքների հետ կապակցված խնդիրները։

Շահերի մի մասն ունի հստակ բնույթ, մյուսները կարող են լինել ավելի անորոշ բնույթի, ինչպես նաև կարող են լինել ընդհանուր քաղաքական ուղղությունից բխող որոշակի ընկալումների մակարդակի շահեր: Սրանցից  շատերը արմատավորված են պետության իրական կամ  սոցիալականացված ոգու մեջ։ Ոչ մի կախարդական բանաձև չկա, որպեսզի որոշվի, թե որ շահը հիերարխիայի որ խմբում է դասվում: Գոյություն չունի նաև որոշակի շահի հետամուտ լինելու հարցում ծախսերի կամ օգուտի հաշվարկման կանոն: Առանց համապատասխան ֆոնային գիտելիքների և խելամտության բարձր մակարդակի, գրեթե անհնար է որևէ շահի ճշգրիտ դասակարգումը հիերարխիայի որևէ խմբում: Նույնիսկ համապատասխան տեղեկությունների առկայության դեպքում էլ, այս աշխատանքը դժվարին է։

Պետական անվտանգություն

Պետության անվտանգության հարցերին անդրադառնալիս նախ պետք է մի կողմ դնել կողմնապահությունը և ապա փորձել պատասխանել հստակ հարցերի: Թեև  հարցերի մի մասը կարող են պարզունակ թվալ, այնուհանդերձ պետական անվտանգության կառուցման և վերլուծության համար, դրանց պատասխանների համադրումը կարող է բերել  բազմաթիվ հակասական եզրակացությունների։  Հետևյալ յոթ հարցերի լավագույն պատասխանները կարող են երբեմն չհամապատասխանել պետության անվտանգության իրական պահանջներին, քանի որ որոշ տարրեր միշտ անտեսվում են հանուն մյուս տարրերի։

Անվտանգություն ու՞մ համար:  Թեև սա կարող է պարզ հարց թվալ, դրա պատասխանը այդքան էլ պարզ չէ։ Որևէ մեկը կարող է պատասխանել՝ «պետության» կամ «հասարակության» համար, բայց այդ պատասխանները երկիմաստ են։ Օրինակ, եթե պետությունը կառավարվում է օլիգարխների կողմից, ապա արդյոք բանակը վերածվում է իշխող դասին ծառայող մասնավոր անվտանգության ուժի։ Ավելին, ժամանակակից դարաշրջանում, որոշ ռազմական կառույցներ հակված են աջակցել մշտական պատերազմների հայցեկարգին՝ լցնելով իրենց ռազմարդյունբերական համալիրների գանձարանները:  Ընդհակառակը, երբ  ռազմական դաշինքում ստորադաս վիճակում գտնվող պետությունները, ելնելով դաշինքից բխող պարտավորություններից, հարկադրված են լինում զորք և սպառազինություն ուղարկել այլ վայրեր, ինչը քիչ է առնչվում այդ պետությունների շահերին, ապա իրականում ու՞մ պետական անվտանգության շահերին են ծառայում այդ պետությունները:

Անվտանգություն ո՞ր արժեքների համար: Հասարակությունը բաղկացած է բազմաթիվ խավերից, միավորներից, հակասական շահերից և այլն: Ուստի անվտանգության առումով արժեքների հստակեցումը դառնում է ակտուալ:

Որքա՞ն անվտանգություն։ Անվտանգությունը հարաբերական տերմին է։ Արդյո՞ք պետությունն ավելի անվտանգ է երկու հարյուր միավոր միջուկային զենքով, թե բավարար է երկուսը: Կարո՞ղ է պետությունը համարվել անվտանգ, եթե կարողանա երկու շաբաթվա ընթացքում, այլ ոչ թե երկու ամսվա ընթացքում հաղթել իր թշնամիներին: Կենսական շահերի որակական արժեքը կարող է օգնել սահմանել անվտանգության մակարդակները։ «Բացարձակ անվտանգության» որոնումը հանգեցրեց նացիստական գեստապոյի ստեղծմանը և 1930-ական թվականների ստալինյան ԽՍՀՄ-ին։

Անվտագություն ի՞նչ վտանգներից։ «Վտանգ» բառն իրականում ունի բավականին շատ սահմանումներ։ Այսօրվա ազգային վտանգը հնարավոր է հանգեցնի վաղվա ընդամենը պարզ տհաճությանը կամ ընդհակառակը։ Չնայած, որ հատուկ վտանգները ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել, անհրաժեշտ է, որ դրանց գնահատումներն ու հիմնավորումները լինեն շարունակական։ Նրանց գնահատման կամ դասակարգման մեթոդները ամենայն հավանականությամբ կձախողվեն, եթե  չլինի յուրաքանչյուր վտանգի խոր իմացություն, սկսած գլոբալ տաքացումից, մաքուր խմելու ջրից մինչև տարածաշրջանային անտագոնիզմը և միջուկային ոչնչացումը։

Ի՞նչ միջոցներով։  Նախորդ հարցի տրամաբանական շարունակությունն է՝ պարզել, թե ինչ միջոցներով կարող է կամ պետք է վտանգը մեղմացվի, փոփոխվի կամ հանդուրժվի:  Հատուկ վտանգների մեծությունն ու հնարավոր անմիջականությունը պետք է կապված լինեն պետության կողմից հատուկ վտանգները կանխելու կամ դիմակայելու հնարավորության հետ:

Ի՞նչ գնով:  Անվտանգության գինը ներառում է առնվազն ֆինանսավորումը, քաղաքական արձագանքերը, սոցիալական հետևանքները, նյութատեխնիկական ապահովումը, ռազմական գործողությունների դեպքում հնարավոր կորուստները և այլն: Գոյություն ունի նաև գին որոշակի գործողությունների մեջ ներգրավված չլինելու համար։ Հարաբերական արժեքի և օգուտների իրատեսական գնահատումը կհանգեցնի հետագա գործողությունների բնույթի որոշմանը։

Ի՞նչ ժամանակահատվածում։ Նախորդ վեց հարցերը դինամիկորեն փոխկապակցված են միմյանց հետ, չնայած որ բոլորն ունեն անհապաղ, կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ընթացք որտեղ գործողությունները կարող են շարունակվել։ Որոշ զարգացող երկրներ կարծում են, որ անհրաժեշտ չէ միջնաժամկետ հեռանկարի համար կանխատեսել անվտանգության մտահոգությունները: Ի հակադրություն դրա, զարգացած երկրները ժամանակի առումով մի քանի սերունդ առաջ են նայում՝ անվտանգության խնդիրների վերլուծության, ինչպես նաև կարճաժամկետ և միջնաժամկետ  գործողությունների նախապատրաստման առումով: Կարճաժամկետ գործողությունները և առավել ևս անվտանգության միջնաժամկետ ջանքերը պետք է աջակցեն երկարաժամկետ նպատակներին:

Գոյություն չունի ոչ մի կախարդական բանաձև, որը կարող է կշռել կամ նվազեցնել ազգային անվտանգության տարբեր հայեցակարգային հարցերն ու իրողությունները:

Չնայած դրան, ազգային ինքնիշխանության որակը կարող է մասնակիորեն տարանջատվել ռացիոնալ վերլուծություններից և գործողություններից, որոնք էլ կհանգեցնեն ազգային շահի համապատասխան իրական անվտանգության հաստատմանը ՝ ծառայելով մԵծ ռազմավարությանը:

Մեծ ռազմավարությունը և իր տարբերակները

Մեծ ռազմավարությունը պետական իշխանությունը կիրառելու արվեստն ու գիտությունն է, որն ապահովում է  ընդդիմության նկատմամբ վերահսկելիության ցանկալի տեսակները և աստիճանները, ներառում է անուղղակի ճնշումները, դիվանագիտական և այլ միջոցները ազգային անվտանգության նպատակներին հասնելու համար։ Մեծ ռազմավարությունը սերտորեն կապված է ազգային անվտանգության հետ:

Ռազմավարական տարբերակները ենթադրում են ռազմավարության նպատակներ, իսկ վերջիններս հիմնվում են փոխկապակցված նպատակների (ազգային շահ) և միջոցների (ուժի գործիքներ) վրա: Ոչ մի գնահատական կամ կանխատեսում, որը վերաբերում է ողջամիտ նպատակներին ՝ ելնելով ուժի ռեսուրսներից և գործիքներից, նույնիսկ որը սահմանափակված է ընդունելի ռիսկերով, չպետք է թողնվի մարդկանց հայեցողությանը, պատահականությանը կամ ենթադրություններին, թե մյուսները կծառայեն ձեր նպատակներին:

Ինչպես բիզնեսում, այնպես էլ առօրյա կյանքում, անհրաժեշտ է ռազմավարություն՝ A կետից, որոշակի ժամանակում B կետին անցում կատարելու համար։ B կետին հասնելու համար անհրաժեշտ համատեքստային միջավայրի ստեղծումը հիմնված է անհրաժեշտ ռեսուրսների օգտագործման վրա:

Գործառնականորեն, ռազմավարության ձևակերպումը պրակտիկ, դինամիկ, կանխատեսելի գործընթաց է: Դիվանագիտության մետաֆորիկական բնորոշմամբ, որպես «հնարավորության արվեստ», իրատեսական քաղաքականության ստեղծումը հիմնված է պետական ուժային գործիքների սահմանափակումների վրա: Ռազմավարությունը պլանավորում չէ, բայց պլանավորումը հիմնված է ռազմավարության վրա:

Կառավարության կառույցների ներսում  հետևողական պլանավորումը և կատարումը պետք է հնարավորինս հիմնված լինեն մեծ ռազմավարության վրա։ Այսպիսով, պետական ​​կառույցների մի քանի մակարդակներով ձեռնարկված մարտավարական գործողությունների բոլոր վեկտորները մատնանշում են նույն ընդհանուր ուղղությունը, որոնցից մի քանիսը ավելի լավ միջոցներ ունեն, քան մյուսները։ Երբ նպատակները տեղին են, ապա նրանց կարելի է հասնել։ Սա պլանավորումն է, որը լրացնում է ռազմավարության և իրագործման միջև տարանջատումը:

Պատերազմի ժամանակ, Կարլ Կլաուզևիցը նշում էր․ «Մարտավարությունը զինված ուժերի օգտագործումն է որոշակի մարտերում, մինչդեռ ռազմավարությունը պատերազմի նպատակներով առանձին մարտերի օգտագործման ուսումնքն է»: Կլաուզևիցը ասում է, որ մարտավարությունը մարտական գործողությունները ուժային գործիքների միջոցով վարելու մասին է։ Թեռևս ռազմավարությունը մեզ ասում է, թե ինչպիսի մարտերում պայքարել, ինչու և ինչպես են դրանք նպաստում ընդհանուր հաջողությանը և նպատակին։

Պետության մեծ ռազմավարությունը չպետք է ենթարկվի միջազգային կառույցների քաղաքականությանը: Նման ձախողումը կհանգեցնի ինքնիշխանության անկմանը: Այնուամենայնիվ, պետության ռազմավարական հնարավորությունները սահմանափակելու գինը պետք է համեմատվի ողջամիտ միջազգային համագործակցության հետ:  Ինչու՞ որոշ պետություններ որևէ ռազմական դաշինքի մաս չեն կազմում: Պատճառերից մեկն այն է, որ նրանք կարող են հայտնվել մի իրավիճակում, ուր հարկադրված լինեն զոհաբերել իրենց քաղաքացիների կյանքը և զբաղվել այնպիսի գործունեությամբ, որը չի բխում իրենց շահերից կամ չի ծառայում իրենց արժեքներին:

Այլ պետություններ ի վիճակի են իրենց քաղաքական /տնտեսական / ծառայությունները մատուցել ռազմական դաշինքներին ՝ վերջիններիցս տարբեր աստիճանի պաշտպանություն ստանալու դիմաց:

Գծապատկեր 1-ի սխեման փորձ է ներկայացնելու ընդհանուր կատեգորիաների տեսողական ներկայացուցչությունը և նախադրյալ գործողությունները, որը պահանջում է ստեղծել և պահպանել Մեծ ռազմավարությունը։ Ինչպես ավելի վաղ նշվեց, այս կատեգորիաներից շատերը համընկնում են: Ենթադրվում է, որ գոյություն ունի պետություն, որն ունի ռեսուրսներ և ուժի գործիքներ:

Անցնելով գծապատկերից ՝ Ռեսուրսները գործունակ են դառնում իրենց հզորությունը նախագծելու մեխանիզմի միջոցով: Ուժի գործիքները Նպատակները կենսագործող Սարքեր են: Այս Նպատակները ծառայում են առանձնահատուկ հետաքրքրությունների, այդպիսով ի կատար ածելով պետության Մեծ ռազմավարության դոկտրինը:

Պետք է անցնել կենտրոնական գծապատկերային վեկտորով, ներառյալ միջոցներն ու նպատակները՝ առկա ռեսուրսների և ընդհանուր ռազմավարության միջև փոխհամաձայնության հասնելու համար: Քաղաքական ուղեցույցները կարող են թելադրել լրացուցիչ ռեսուրսների կամ մեխանիզմների ստեղծում դրանք նախագծելու ուժային գործիքների միջոցով, որպես պետության շահերի գործառույթ: Պարտավորությունները կարող են գոյություն ունենալ, բայց դրանք շահերի արդյունք են, որոնք, իրենց հերթին, դառնում են Մեծ ռազմավարության մաս, որը նույնպես որոշում է այդ պարտավորությունների շրջանակը, սովորաբար ՝ ռազմաքաղաքական կամ տնտեսական դաշինքների տեսքով: Կառավարական ինստիտուտները հիանալի ռազմավարություն են մատուցում իրենց ձևով:

Grand Strategic Dynamic

Հայաստանի ռազմավարական շահերը, արժեքները և այընտրանքները

Այս ներածական ակնարկում փորձ է արվելու նկարագրել այն կետերը, որոնք կապված են Հայաստանի շահերի, արժեքների և ռազմավարությունների հետ: Առանց գիտակցելու պետական ռեսուրսների և գործիքների ծավալը, այդպիսի փորձերը չունեն բավարար ֆոնային տեղեկատվություն։

Այնուամենայնիվ, յուրաքանչյուր դիտողություն ավելի իրատեսական է, քան պարզապես ցանկալի պատկերացումները։ Նաև այն, ինչ ներկայացվում է, կարող է արդեն լինել Հայաստանի Մեծ Ռազմավարության մի մասը: Շատ պետություններ ունեն նմանատիպ շահեր ամենաբարձր մակարդակներում, իսկ ոմանք էլ  ունակ են լիարժեք ազդել իրենց նպատակների վրա:

Կենսական շահեր: Հայաստանի գոյատևումը

Նպատակը ՝ Հայաստանը զերծ պահել ռազմական ոչնչացումից ՝  սովորական ուժի ճնշմամբ, կամ զանգվածային ոչնչացման զենքերով, ինչպիսիք են միջուկային, քիմիական կամ կենսաբանական զենքերը:

Ռազմավարություններ (նմուշ, ոչ սպառիչ)

  • Փոխադարձ ռազմական հետաքրքրություն պարունակող դաշինքների հստակեցում
  • Տեղական զենքի արդյունաբերության ընդլայնոււմ՝ համապատասխան ռազմական պատրաստվածությամբ
  • Նախապատրաստել ամբողջ հայկական սփյուռքը` դիվանագիտական, տնտեսական և ռազմական գործողություններին մասնակցելու համար:
  • Հայաստանի Հանրապետության սկզբունքային պատասխանը Թուրքիայի կողմից Հայաստանը ոչնչացնելու փորձին կարող է լինել այն, որ նախատեսում է իրականացնել

Մեծամորի՝ Հայկական Ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷ) աշխատանքային ռեժիմի պլանավորված խախտում։ ՀԱԷ-ի կողմից ծախսված վառելիքի պահեստավորման օբյեկտի պլանային այրումը կնպաստի ռադիոակտիվ աղտոտմանը: Աշխարհագրական առումով այս գործողությունը շատ ավելի վատ կլիներ, քան սովորական միջուկային զենքի ճառագայթային թունավորումը: Հուսահատության այս վերջին գործողությունը ոչ միայն արևելյան Թուրքիայի և Հայաստանի զգալի մասը տասնամյակների ընթացքում կդարձնի անբնակելի, այլև՝ Ադրբեջանի, Իրանի ու Վրաստանի առանձին մասերը: Հայտնի չէ, կա՞ արդյոք այդպիսի պլան Հայաստանի ռազմավարական այլընտրանքների մեջ։ Այս ամբողջ ուժը, լիարժեք խախտման տարբերակը, այնուամենայնիվ կծառայի որպես ամենաուժեղ զսպիչ գործողություն ընդդեմ հայ ժողովրդի ակտիվ երկրորդ ցեղասպանության և Հայաստանի մնացորդ հողերի ձեռքբերման պլանների դեմ, խիստ բացասաբար ներգործելով Հայաստանի կործանման և նրա ժողովրդի ոչնչացման թուրքական ծրագրերի վրա: Այս քաղաքականությունը նման է Իսրայելական Սամսոնի ընտրանքին:

Հայաստանի անկախ տնեսական գոյատևումը

 Իրավիճակ։ Միջազգային առևտի իրականացման Հայաստանի չորս հիմնական տարբերակներն են Սևծովյան նավահանգիստները, Վերին Լարսի վրացական մայուղին, հայ-իրանական սահմանին գտնվող Մեղրի քաղաքը և օդային բեռնափոխադրումները։ Դեպի Հայաստան հիմնական գազամատակարարումը անցնում է Ռուսաստան-Վրաստան խողովակաշարով։ Մնացած 10 տոկոստ գազը Իրանից է։ Վրացական խողովակների վնասմվան դեպքում խնդիրը կարող է դառնալ կենսական նշանակության։

Սև ծովով անցնող հայկական պետական ցամաքային ճանապարհը կհեշտացնի փոխադրումները Իրանից, Իրաքից և Իրաքի Քրդստանից (երկուսն էլ ՝ Իրանով ), և Սիրիայից (Իրաքի տարածքով)։ Ինչպես նաև այլընտանքային ուղի կհանդիսանար դեպի հարավ գնացող ԵՄ և Ռուսական ապրանքափոխադրումների համար։ Այս ուղին կխթաներ Չինական Մետաքսի Ճանապարհի նախաձեռնությանը՝ նրան հաղորդելով լրացուցիչ տրանսպորտային դինամիկա։ Ինքնիշխան ցանաքային ճանապարհը կլինի հայկական պետության մի մաս, որն ունի կենտրոնական իշխանություն այս աշխարհագրական տարածքի, նրա բնակչության և պաշտպանության ոլորտներում։

Նպատակը։ Ապահովել, որ Հայաստանը տնտեսական բլոկադայի չենթարկվի, կարող է իրեն կերակրել, առևտրով զբաղվել և հարևան պետությունները չեն խոչընդոտի Հայաստանի տնեսական աճին։

Ռազմավարություններ։

  • Պատրաստ լիներ ռազմական ճանապարհով կարգավորել Վրաստանի տարածքով տրանսպորտային ուղիները, եթե բանակցությունները ձախողվեն գազը մատակարարողների և գազի տեղափոխմանը խանգարող ուժերի միջև։ Նույնը բեռնափոխադրումների և գնացքով փոխադրումների դեպքում։
  • Պատրաստել Իրանի տարածքով անցնող առևտրային ճանապարհ ներառյալ այլ այլընտրանքային ճանապարհներ որոնք կանցնեն Լեռնային Ղարաբաղի տարածքով։
  • Ապահովել ինքնիշխան հողատարածք ներկայիս Հայաստանի արևմտյան սահմաններից մինչև Սև Ծով, որը պետք է հանձվի Հայաստանին որպես Ցեղասպանության հատուցում։ Սրա շնորհիվ Հայաստանը կունենա ելք դեպի ծով, և կնվազեցնի կախվածությունը Իրանից, Վրաստանից և Ռուսաստանից։

Turkish Land Reparation to Armenia

Մեր ռազմավարական ակտիվները։

Պետությանն անհրաժեշտ են ռազմավարական ակտիվներ իր նպատկաներին հասնելու համար։ Նման ակտիվները կարող են լինել հազվագյուտ բնույթի, և որոշ դեպքերում, նաև եզակի։ Ռազմավարական ակտիվներ կարող են լինել՝ տնտեսական համակարգը, սոցիալական ներդաշնակությունը և համախմբումը, տասնմյակների կամ հարյուրամյակները արտաքին քաղաքականության փորձը, ռազմաօդային ուժերը, հետախուզական ծառայությունները, կարգապահ և կիրթ բնակչությունը։ Ի տարբերություն սրանց, պետության մարտավարական ակտիվները կարող են ներառել հրթիռներ, տանկեր, զինվորներ, ռազմական ինքնաթիռներ և այլն։  Հայաստանի ռազմավարական ակտիվները և վերոհիշյալ քայլերը կապահովեն երկրի ինքնիշխանությունը։

Ռազմավարական ակտիվ։ Սփյուռք

Հայկական սփյուքի յուրահատուկ դերը ռազմավարական նշանակություն ունի, որը պետք է ամբողջությամբ օգտագործվի, քանի որ դրա ներդրումը ժամանակով սահամանփակված է, հաշվի առնելով արտերկրում ուծացման գործոնը: Սփյուռքի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի Գերագույն ռազմավարության մեջ, որպես ազգային ուժի գործիք հավանաբար տեղի է ունենում, բայց պետք է ընդլայնվի։

Ցեղասպանությանից հետո տեղի ունեցած հայերի ֆիզիկանան ցրման պատճառով հայերը գրեթե բոլոր երկներում տնտեսական և քաղաքական առումով համարվում են ազդեցիկ։ Ողջ հայությունը, թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, Հայաստանի անվտանգությունը դիտում է, որպես գլխավոր նպատակ։

Ռազմավարական ակտիվ։ միատարր բնակչություն

Մոնոէթնիկությունը ՝ սօցիալական և մշակույթային համերաշխ միատարրության տեսքով հնուց ի վեր հանդիսանում էր պետության ղեկավարների հիմնական նպատակը։ Հաշվի առնելով Ցեղասպանությունը և դրան հաջորդող խորհրդային բռնաճնշումները Հայաստանը երբեք հարմար վայր չի եղել բնակվելու համար։ Դեպի ծով ելք չունենալը և խորհրդային տարիների ազգային ճնշումները ստեղծեցին զգալի կենտրոնախույս ուժեր, որոնք զտում էին բնակչությունից ոչ էթնիկ ազգերին՝ թողնելով հսկայական հայկական մեծամասնություն:

Հայաստանը իր միաէթնիկ բնույթով նման է Ճապոնիային, Լեսոթոյին և Հարավային Աֆիկային։ Հետխորհրդային ժամանակաշրջանում վերը նշված հանգամանքները

դուրս մղեցին Հայաստանի գրեթե ամբողջ ոչ բնիկ բնակչությանը: Այն, ինչը շատ գլոբալիստներ կարող են համարել հակամենաշնորհային, մեր պարագայում, Հայաստանի միաէթնիկական բնույթը վերացրել է փոքրամասնությունների պոտենցիալ ապստամբությունների վտանգը և Հայաստանին ապահովում է սոցիալական համախմբվածության ՝ ի տարբերություն իր հարևան ցանկացած պետության:

Ուժեղացված ինքնիշխանության արտահայտությունը

Ինքնիշխանությունը բաձարձակ չէ։ Որոշակի տարածքի վրա ունեցած իշխանությունը, ինքնիշխանության ամենապարզունակ ձևն է։ Իրականում, ինքնիշխանությունը լայն հասկացություն է, և ձգվում է օլիգարխների կողմից ղեկավարվող ձախողված պետությունների օրինակներից, ուր այդ օլիգարխները զբաղված են ինքնահարստացմամբ,  մինչև գերտերությունները, որոնք ազդեցություն ունեն համաշխարհային մասշտաբով

Ինքնիշխանությունը և դրա սահմանումը հաճախ բանավեճերի առարա է դառնում մեր խառնաշփոթ աշխարհում: Պետության անվտանգությունը, ինքիշխանության մակարդակը, պետության պաշտպանությունը և հարձակումները ուղակիորեն կապված են իրար հետ։

Զարմանալի է, որ նախկին խորհրդային 15 հանրապետություններին շնորհվել է ազգային պետության կարգավիճակ, ինչը նրանց տեսականորեն թույլ էր տալիս անդամակցել ՄԱԿ-ին, բայց քսանհինգ միլիոն էթնիկ քրդերին նույն իրավունքը չի ընձեռնվել։

ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի առաջին կետը հաստատում է, որ ՝ “Կազմակերպությունը հիմնված է իր բոլոր անդամների ինքնիշխան հավասարության սկզբունքի վրա”, սակայն դա ընդամենը հակիրճ բացատրություն է հավասարության և ինքնիշխանության մասին։

Պետությունների ինքնիշխանությունը որոշ դեպքերում ապահովվում է դաշնակից այլ պետությունների կողմից, բայց կան դեպքեր երբ պետությունը ինքնուրույն է իր ինքնիշխանությունը ապահովում։

Լեռնային Ղարաբաղի հայկական իշխանությունները հազիվ թե կարողանային ապահովել իրենց տարածքի ինքնիշանությունն ըստ ՄԱԿ-ի սահմանած բանաձևի, եթե չհայտնվեին Ռուսաստանի շահերի դաշտում։

Սերբիայից առանձնացված երկրորդ Ալբանական պետությունը՝ Կոսովոն ճանաչվել է որոշ պետությունների կողմից, բայց դեռևս ՄԱԿ-ի անդամ չէ։

Փոքր պետությունների գործելաոճը ինչպիսիք են իսրայելական «Էնթեբե» օպերացիան, Իրաքի ատոմային կայանի ոչնչացումը Իսրայելի կողմից, վերջերս Բուրկինա Ֆասոյում ֆրանսիական հրամանատարության գործողությունները հանգեցնում են իրենց պետական անվտանգության բարձրացմանը և զսպում են օտարների կողմից իրենց պետության կամ քաղաքացիների հանդեպ սպառնալիքները։

Տարբեր պատճառներով բազմաթիվ պետություններ փորձում են հասնել ինքնաբավության և լինել տնտեսապես անկախ։ Սակայն, 20-րդ դարում ՝ տնտեսության գլոբալիզացիայից հետո, նման տեսակետները տեղ չունեն, և այնպիսի արտահայտությունները կամ արշավները ինչպիսիք են “America First”  և  “Brexit”-ը ուղակի պոպուլիստական դրսևորումներ են։

Գերտերությունների ինքնիշխանության ապահովումը  ունի իր հարկադրանքի դինամիկան: Իր դինամիկան ունեն նաև այն պետությունները, որոնք ձգտում են գերտերությունների աջակցությամբ ապահովել իրենց ինքնիշխանությունը:

Կան նաև պետություններ որոնք պնդում են, որ ռազմական և տնտեսական գերտերությունները միջամտում են այլ պետությունների ներքին և արտաքին գործերին, ահաբեկում զարգացող պետություններին և մեծացնում գոյատևման բարդությունները։

Բարաք Օբամայի նախագահության ժամանակ Միացյալ Նահանգները ընդլայնեց իր գերիշխանությունը ամբոջ աշխարհում 542 թիրախային սպանությունների միջոցով։ Այս սպանությունները կոչվում են պետության կողմից հովանավորվող մահափորձեր։ Գերտերություննեը ունեն որոշակի անդերապահ արտոնություններ որոնք հասու չեն զարգացող պետություններին։

Առաջարկներ հայկական ինքնիշխանությունը բարձրացնելու համար

Ստորև ներկայացված առաջարկներին դեմ կամ կողմ կարող են լինել տարբեր փաստարկներ քանի որ այս քայլերը պետք է ծառայեն մեծ ռազմավարությանը։

Այնուամենայնիվ առանց նշելու հայկական մեծ ռազմավարությունը, ստորև ներկայացված առաջարկները առնվազն հետաքրքրություն են ներկայացնում դրանք դիտարկելու համար։

Այս առաջարկների մի մասը կապված են վերջերս տեղի ունեցած իրադարձությունների հետ, մյուսները կարող են ծառայել ներքին ինքնիշխանության բարձրացմանը։ Մի քանիսն էլ դասակարգվում են “փափուկ ուժի” դասին։

Այս առաջարկները միանշանակ չեն, բայց արժե հետադարձ հայացք նետել դրանց։

Ինչպես բոլոր գործողությունների դեպքում, այս դեպքում էլ պետք է հաշվի առնել գին-օգուտ սկզբունքը , նպատակային գործադրվող միջոցները  պետք է գնահատվեն մեծ ռազմավարության մասով՝ վերևից ներքև շարժվելով ինչպես նշված է Նկար 1-ում։

Առանձնահատուկ սոցիալական և տնտեսական առաջարկություննրը սույն հոդվածում բացակայում են՝այն չծանրաբեռնելու համար, փոխարենը, առաջարկները վերաբերում են ռազմական և քաղաքական հարցերին։

Պետության սոցիալական և տնտեսական զարգացումը կանխորոշվում  է ընթացիկ, անցյալի և ապագա ռազմավարությամբ՝ ինքնիշանության դրևորումով և դրան հասած քաղաքական միջավայրով։

Ինքնիշխանության ամրապնդում: Հայ կինը խոշտանգվել և սպանվել է Հյուսիս-Արևմտյան Սիրիայում

Նախապատմություն։ Ջիհադիստ իսլամական ահաբեկչական կազմակերպության ՝ Jabhat al-Nusra-ի անդամները բռնաբարել և քորկոծելով սպանել են 68-ամյա մի հայ կնոջ ՝ Սյուզան Դեր Քըքուրի, Ալ-Յակուբիյե գյուղի սահմաններից մետակայքում։

Ձեռնարկված գործողություններ։ Չկան

Առաջարկվող գործողություն. Ձեռնարկել գաղտնի ռազմական գործողություն, այդպիսով իրականացնելով արդարադատություն, որը կուղեկցի ճշտորեն կազմակերպված PR արշավով։

Օգուտ։ Հայաստանը հայտնի կդառնա որպես պետություն, որը պաշտպանում է իր քաղաքացիներին, ներառյալ սփյուռքահայությունը: Այս քայլը կկանխեր ապագայում նման գրոհները միջազգային ասպարեզում:

Թույլ կողմ։ Գործողությունը կարող էր ձախողվել: Մեր գորողության դեմ հակահարվածները կարող էին տեղի ունենալ նույն տարածքում: PR արշավի  սխալ կառավարումը կարող է խափանել այլապես հաջող գործողությունը:

Գերիշխանության ամրապնդում. Հայաստանի եզդի զինվորը գլխատված է

Նախապատմություն. Քյարամ Սլոյանը Հայաստանի եզդի զինվոր էր, ով սպանվեց 2016-ի ապրիլին Արցախում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումների ժամանակ: Նրա մահվանից հետո նա գլխատվել է: Տեսանյութերը և նկարները, որոնցում պատկերված են ադրբեջանցի զինվորները Քյարամի գլխատված գլխի հետ, տեղադրված են սոցիալական ցանցերում: Նրա գլուխը գյուղից գյուղ է տարվել ՝ որպես հաղթանշան:

Ձեռնարկված գործողություններ. Չկան

Առաջարկվող գործողություն. Իրականացնել գաղտնի ռազմական գործողություն արդարադատությունը իրականացնելու համար `զուգահեռել նախագծված հասարակայնության հետ կապերի արշավը:

Օգուտը. Հայաստանը հայտնի կդառնա որպես պետություն, որը պաշտպանում է յուրայիններին և կարող է արդարադատություն իրականացնել նույնիսկ թշնամու տարածքում:

Թույլ կողմը. Գործողությունը կարող էր ձախողվել

Գերիշխանության ամրապնդում. Նախիջևանի հին գերեզմանատան ավերումը

Նախապատմություն. Ջուլֆայի հայկական գերեզմանատունը գտնվում էր Ջուլֆա քաղաքի մերձակայքում `Նախիջևանի էքսկլավի տարածքում: Տեղանքում առկա էին 10,000 գերեզմանաքարեր և հուշարձաններ, որոնք հիմնականում միջնադարյան հայկական քարե խաչեր էին: Այս գերեզմանատան ոչնչացումը Ադրբեջանը սկսեց 90-ականների վերջին: Արդեն 2010 թվականին Ադրբեջանը ավարտեց ոչնչացումը և տեղանքը վերածվեց ռազմական նպատակների ծառայող տիրույթի: Սա միջնադարյան խաչքարերի ամենամեծ հավաքածուն էր:

Ձեռնարկված գործողություններ. Հայաստանի և միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացվել են պաշտոնական բողոքներ, որոնք դատապարտում են Ադրբեջանի կառավարությանը նման նպատակային մշակութային ոչնչացման համար: Շատ այլ խմբեր և անհատներ պահանջում էին, որ Ադրբեջանը զերծ մնա նման գործունեությունից:

Առաջարկվող գործողություն. Իրականացնել գաղտնի ռազմական գործողություն այդ զանգվածային ոչնչացման համար պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու համար` զուգահեռել, նախագծված հանրային կապերի արշավի հետ:

Օգուտը. Ի գիտություն դարձնել, որ Հայաստանը կարող է գործողություններ իրականացնել իր սահմաններից դուրս, թշնամու տարածքում, եթե տեղի է ունեցել հայկական շահերի ոտնահարում:

Վտանգը ՝ գործողությունը երբեք չի կարող ավարտին հասցվել: Ժամանակի ընթացքում մեծապես նվազում է այդ պատասխանատուներին հայտնաբերելու կարողությունը:

Ինքնիշխանության ամրապնդում. Թաքնված հայեր

Նախապատմություն. Թուրքիայի արևելքում շատ մարդիկ հայտնի են որպես թաքնված կամ ծպտյալ հայեր: Այս մարդիկ նրանք են, ովքեր դեռևս մնում են ցեղասպանության ընթացքում և հետագայում հայերի բռնի իսլամացումից հետո: Շատերը գիտեն իրենց հայկական ծագման մասին, բայց Թուրքիայում ստեղծված պայմանների պատճառով այդ մարդիկ մնում են թաքնված ՝ դանդաղ ձուլվելով Թուրքիայի մեծամասնությանը: Նման հարկադրաբար ծպտյալ ժողովուրդների մեջ են նաև Թուրքիայի հույները և վրացիները:

Գոյություն ունի ձուլված հայերի ավելի հին, բայց նշանակալից խումբ, որը հայտնի է  համշենցիներ անվամբ: Համշենցիների աշխարհագրությունը տարածվում է իսլամացված Թուրքիայի հեռավոր հյուսիսարևելյան մասից մինչև քրիստոնեացված Աբխազիան և Ռուսաստանի Կրասնոդարը: Համշենցիներից ոմանք խոսում են հայերենի իրենց բարբառով, մյուսները խոսում են տեղական լեզուներով:

Ձեռնարկված գործողություններ. Սերունդների ընթացքում այդ թաքնված հայերից շատերը կամաց-կամաց գաղթել են Ստամբուլ, իսկ ոմանք էլ նորից ինտեգրվել են Թուրքիայի ամենամեծ քաղաքում հայկական կյանքի մնացորդներին: Հայկական լրատվամիջոցների հեռարձակումներն ավանդաբար մատուցվել են այդ մարդկանց:

Առաջարկվող գործողություն. Ընդլայնված մշակութային ազդեցության ծավալումը բոլոր այդ ժողովուրդների նկատմամբ:

Օգուտը. Որպես ցեղասպանությամբ հասցված վնասի հատուցում հնարավոր է ներկայիս Թուրքիայի այդ տարածքի վերամիավորումը Հայաստանին: Այդ դեպքում, տեղական բնակչության վերաբերմունքի հանգամանքը կստանա որոշակի նշանակություն:

Վտանգը. Թուրքիայում ծպտյալ հայերի ցանկացած ինքնադրսևորում, որը կարվի Թուրքիայի ճնշող էթնոկենտրոնական միջավայրում, կոշտ հակազդեցության կբերի նրանց դեմ և էլ ավելի կմեկուսացնի նրանց: Այս նախաձեռնությունը պետք է իրականացվի ցեղասպանության համար փոխահատուցման պահանջներին զուգահեռ:

Ինքնիշխանության ամրապնդում. Ցեղասպանության համար հատուցում

Նախապատմություն. Հայերը ենթարկվել են թուրքական կառավարության կողմից համակարգված ցեղասպանության: Այս բնաջնջումը Անատոլիայի ժողովուրդների թրքացման ծրագրի հիմնական նախաձեռնությունն էր: Մեկ միլիոն ու կես հայ սպանվեց, նրանց հողն ու ունեցվածքը թալանվեց: Թուրքիայի և օժանդակող ուժերի պատճառած վնասները ներկայումս հաշվարկվում են մոտ երեք տրիլիոն դոլարի չափով:

Ձեռնարկված գործողություններ. Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը սկսվել են 1965 թ.-ին, և այս ուսումնասիրությունը գրելու պահին, ավելի քան երեսուն երկրներ ճանաչել են այդ ցեղասպանությունը որպես պատմական փաստ, բայց ոչ մեկը չի աջակցել հատուցմանը:

Առաջարկվող գործողություն. Որպես հայկական գլխավոր ռազմավարության մաս, պետք է սկսվեն քաղաքական նախաձեռնությունները `ցույց տալով, թե ինչով է դա ձեռնտու համաշխարհային գերտերություններին: Ծրագրերին, մոդելավորումներին և սցենարներին պետք է հատկացնել առանձնահատուկ ուշադրություն:

Օգուտը. Ցեղասպանության հատուցումների շարքում, առնվազն պետք է տեղ գտնի Սև ծովի ափամերձ տարածքների հատկացումը Հայաստանին

(տես Քարտեզ 1), ինչը կապահովի Հայաստանի տնտեսական գոյատևումը, զգալիորեն նվազեցնելով կամ վերացնելով հարևանների կողմից մշտական սպառնալիքները, և թույլ կտա Հայաստանի դեմ միջազգային ճնշումները հասցնել նվազագույնի:

Վնաս: Չկա:

Ինքնիշխանության ամրապնդում. Բարելավել հանրային կապերի ոլորտում տարվող աշխատանքը:

Նախապատմություն. Շնորհիվ մեծ քաղաքական և տարածաշրջանային կշիռ ունեցող մրցակիցների Հայաստանը ներկայացվել և պատկերվել է բացասական լույսի ներքո:

Ձեռնարկված գործողություններ. Ոչ մի կազմակերպված գործունեություն չի ձեռնարկվում

ո՛չ ՀՀ կառավարության կողմից, ո՛չ էլ նրանց կողմից ովքեր ունեն համապատասխան կարողություն հակադարձելու համար հակահայկական արշավներին կամ պահպանելու համար հայանպաստ ներկայությունը սոցիալական ցանցերում:

Առաջարկվող գործողություն. Առավել բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավում հայկական շահերի պաշտպանության և հանրային կապերի ոլորտում միջազգային փորձի հիման վրա գործունեություն ծավալելու համար:

Օգուտ. Հակահարված հասցնել հակահայկական լրատվամիջոցների գործունեությանը և այնպիսի ծրագրեր գործարկել, որոնք դրականորեն  կանդրադառնան միջազգային ասպարեզում Հայաստանի քաղաքական, տնտեսական և սոցիալական կառույցների ընկալումների վրա: Օրակարգը պետք է հայերը սահմանեն:

Վնասը. Բացակայում է, եթե միայն ձեռնարկվող գործողությունները չլինեն թերարժեք:

Ինքնիշխանության ամրապնդում. Խրախուսել երկքաղաքացիներին մշտական բնակություն հաստատել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում:

Նախապատմություն. Երկքաղաքացիությունը ճանաչվում է Հայաստանի և շատ երկրների միջև, ինչպիսին է օրինակ ԱՄՆ-ը: Քաղաքական լարվածության ժամանակ խոշոր պետությունների քաղաքացիների առկայությունը կարող է հակազդել արտաքին ագրեսիային և այլ թշնամական գործողություններին:

Ձեռնարկված գործողություններ. Հայաստանը ակտիվորեն խրախուսում է սփյուռքից հայերի հայրենադարձությունը:

Առաջարկվող գործողություն. Իրականացնել նպատակային ծրագրեր, որոնք կներգրավեն ինչպես երիտասարդ, այնպես էլ թոշակառու հայերին, մասնավորապես առաջին աշխարհի երկրներից՝ Ռուսաստանից և այլն, որպեսզի մշտական բնակություն հաստատեն Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղում: Նպատակը խոշոր պետությունների քաղաքացիների մեծ թվաքանակ ունենալն է ՝ ավելացնելով Հայաստանի կարողությունը բարելավել այդ քաղաքացիների արտաքին պաշտպանվածությունը:

Օգուտը. Բարձրացնում է Հայաստանի անվտանգությունը, սփյուռքահայերի ներդրումը ՝ ինչպես կենսունակ երիտասարդներից, այնպես էլ լավ պատրաստված կենսաթոշակառուներից, ովքեր կարող են իրենց փորձը ներդնել և հետագա տարիները անցկացնել Հայաստանում:

Վնաս. Բացակայում է, եթե միայն ձեռնարկվող գործողությունները չլինեն թերարժեք:

Ինքնիշխանության ամրապնդում. Ապահովել մեծ ներդրումներ և ներգաղթ Լեռնային Ղարաբաղում

Նախապատմություն. բրիտանացիների, թուրքերի, ռուսների և, վերջապես, ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հայկական ներկայությունը կրճատելու համար գրեթե մեկ դար տևած ջանքերից հետո, 1994-ին  բնիկ հայ բնակչությունը ոտքի ելավ Ադրբեջանի դեմ և վաստակեց այս երկրի նկատմամբ իր ինքնիշխանությունը: Այդ ժամանակվանից ի վեր Հայաստանը, ներկայացնում է իր և Լեռնային Ղարաբաղի շահերը, իսկ Ադրբեջանը զբաղված է անպտուղ բանակցություններով: Ներդրումներն առաջնային են Լեռնային Ղարաբաղի կառավարման համար:

Ձեռնարկված գործողություններ. Ներկայումս Լեռնային Ղարաբաղում կա միջին մակարդակի ներդրումներ, բայց շատ պատճառներով այն սահմանափակ է:

Առաջարկվող գործողություն. Խարախուսել զանգվածային ներդումները ինչպես ընդհանրապես արտաքին ներդրողների կողմից, այնպես էլ, մասնավորապես, սփյուռքահայերի կողմից: Ավելի մանրակրկիտ առաջարկությունների քննարկումը դուրս է սույն հոդվածի շրջանակներից:

Նպաստ. Այս ամենը ոչ միայն կծառայի Լեռնային Ղարաբաղի ինքնիշանության ամրապնդմանը, այլև կմոտեցնի նրա ճանաչումը այլ պետությունների կողմից: Այդ գործընթացի հետ հարկադրված հաշվի կնստեն նաև Թուրքիան և Ադրբեջանը:

Վնաս. Բացակայում է, սակայն, քանի որ Լեռնային Ղարաբաղը այս կերպ մեծացնում է իր ինքնիշխանությունը, Ռուսաստանը հարկադրված կլինի դրականորեն վերանայել իր քաղաքականությունը Արցախի հարցում:

 


Դավիդ Դավիդյանը Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դասախոս է: Նա ավելի քան տասը տարի աշխատել է  տեխնիկական հետախուզության վերլուծության ասպարեզում՝ բարձր տեխնոլոգիաների խոշոր ձեռնարկություններում: Արտահայտված տեսակետները  պարտադիր չէ, որ համընկնեն Հայաստանի Ամերիկյան Համալսարանի, Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունների կարծիքների հետ:

 

References

1 https://www.facebook.com/HulusiAkarr/

2 @ObservatoryLY #ERDOGAN: “#Turkey cannot be confined within the 780,000 km2 border. #Misrata, #Aleppo, #Homs & #Hasaka are outside our actual borders, but they are within our emotional & physical limits, we will confront those who limit our history to only 90yrs.”

3 https://www.nordicmonitor.com/2019/11/turkish-military-planned-military-action-against-armenia/

4 The Virtue of Nationalism, Yoram Hazony, Basic Books, NY, 2018, Chapter XVIII

5 Grand Strategy, Principles and Practices, John M Collins, US Naval Institute, 1973, page 273

6 The Commission on America’s National Interests, Graham Allison, et al.  https://www.belfercenter.org/sites/default/files/files/publication/amernatinter.pdf

 7 The Concept of Security, Review of International Studies, David A. Baldwin, 23, 5-26, 1997, British International Studies Association, pages 13-17

 8 Op Cit, Grand Strategy, page 269

9 Op Cit, Grand Strategy, page 273

 10 The Samson Option, Seymour Hersh, Farber and Farber, 1993

11  https://www.jpost.com/Middle-East/Jihadists-stone-Christian-woman-to-death-in-Syria-595978  http://www.syriahr.com/en/?p=134949

https://en.wikipedia.org/wiki/Murder_of_Suzan_Der_Kirkour

12 https://en.wikipedia.org/wiki/Kyaram_Sloyan

13 http://www.ezidipress.com/en/karabakh-conflict-azerbaijani-soldiers-behead-ezidi-soldier-from-armenia/

14 http://asbarez.com/149796/aliyev-awards-officer-who-decapitated-artsakh-soldier/

15 Armenian Genocide Losses http://armeniangenocidelosses.am

Further Reading

Schools, Mosques and Restaurants: Understanding Turkey’s “Soft Power” in Ajara, Sona Sukiasyan, Yerevan State University, 2017, https://cccsysu.com/wp-content/uploads/2017/10/Sukyasyan-S.pdf

Թարգմանություն անգլերենից: Անգլերեն բնագիրը հրատարակվել է Modern Diplomacy կայքի կողմից որպես այդ կայքի Աշխարհաքաղաքական տեղեկագիր (թիվ 15, մարտ 2020թ.)

Link to article

About the author

David Davidian